Նյու Յորք. plus size՝ պոդիումին
Ամերիկյան TORRID ապրանքանիշը Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակում պոդիում էր բարձրացրել plus size մոդելների, որոնց առավել մեծ ուշադրություն է հատկացնում: Եվրանյուզը գրում է, որ դիզայներները ներակայացրել էին 2018 թ. գարուն-ամառ հավաքածուն՝ վերնաշապիկներ, սպորտային շապիկներ, ջինսեր և դասական զգեստ՝ կաշվե պիջակներով և բաճկոններով:
TORRID-ի դիզայներական բաժնի ղեկավարն ասել է, որ Ամերիկայի կանանց ավելի քան 60 տոկոսը plus size՝ մեծ չափսի հագուստ են կրում:
«Նորաձևության արտադրությունը կարող է անցնել նրանց կողքով և շարունակել դա չճանաչել… Բայց այսպես թե այնպես, կհասնի այն կետը, երբ հնարավոր չի լինի անտեսել այդ փաստը, որ սպառողների մեծ մասը կրում է այն չափսի հագուստ, որոնք ֆեշն-արտադրությունը չի արտադրում»,- ասել է նա:
Աղբյուրը կարևորում է այն փաստը, որ կանանց՝ մեծ չափսի հագուստ արտադրող նորաձևության շուկան արդեն արթանցել և բարձրաձայնում է իր մասին: