ՀՀԿ-ն դրական է գնահատում Կարեն Կարապետյանի մեկամյա գործունեությունը. Շարմազանով
«Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի՝ ՀՀԿ-ի և Դաշնակցության կոալիցիոն կառավարության մեկամյա գործունեությունը»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ նիստում մանրակրկիտ քննարկել են Կարեն Կարապետյանի կառավարության մեկամյա հաշվետվությունը:
Նրա խոսքերով՝ հստակ թվեր են ամրագրված և այսօր արդեն կարող են արձանագրել, որ 6 տոկոսից ավելի տնտեսական ակտիվություն կա, տուրիզմի, արտահանման աճ կա։ «Թե ԵԱՏՄ շուկայում, թե եվրոպական ու իրանական շուկայում արտահանումն ավելացել է: Սա խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունը գնում է զարգացման դինամիկայով: Որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, կարող եմ հստակ նշել, որ այն չափորոշիչները, այն ցուցանիշները, որոնք ամրագրել ենք պետական բյուջեի նախագծում, դրանք անկասկած կատարվելու են»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովը միաժամանակ ասաց, որ պառլամենտական ընտրությունների ժամանակ քաղաքական մեծամասնության առաջարկած 830 միլիոն դոլարից շուրջ 45 տոկոսն արդեն իրականություն է, ընդ որում, հաշվված չեն մասնավոր ներդրումները։ Ըստ նրա՝ եթե դա էլ հաշվեն, թիվն ավելի մեծ կարող է լինել: «Կարող ենք ասել, որ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կառավարություննը ինտենսիվ աշխատում է, այն ցուցանիշները, որոնք ամրագրված են բյուջեում, վստահաբար իրականություն են դառնալու», - ասաց Էդուարդ Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները