Հրդեհից հետո Օդեսայում ձերբակալվել է ճամբարի հայ տնօրենը
Օդեսսայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են «Վիկտորիա» ճամբարի տնօրեն Պետրոս Սարկիսյանին: Նա մեղադրվում է հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, Ոստիկանության գեներալ Դմիտրի Գոլովինը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հենց նա է պատասխանատու հաստատության գործունեության համար:
Հիշեցնենք, որ ճամբարի հրդեհի հետևանքով երեք երեխա է մահացել:
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցը գրել էր, որ սրտի նոպայի հետևանքով Պետրոս Սարկիսյանը տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Նրա հիվանդասենյակը հսկում են ոստիկանները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ