Քաղաքական 20:33 18/09/2017 Հայաստան

Նա, ով կխուսափի ծառայությունից կամ իր երեխաներին կազատի, դա մեծ ամոթ պետք է լինի. Վազգեն Մանուկյան

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր ելույթ է ունեցել Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում՝ «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» խորագրով ուղղության շրջանակներում:

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի ծառայության հաղորդմամբ, անդրադառնալով բանակի դերին, ազգ-բանակ գաղափարախոսությանն ու Ղարաբաղյան հիմնախնդրին՝ նա նշել է, Ադրբեջանի ղեկավարությունը պարզ հասկանում է, որ Արցախը երբևէ չի լինելու իր կազմում և միաժամանակ չհամակերպվելով այդ մտքի հետ՝ փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով.

«Սա նշանակում է, որ մենք երկարատև մի ժամանակաշրջան գտնվելու ենք ռազմական, քաղաքական և տնտեսական կատաղի մրցակցության մեջ»:

Ազգ-բանակ գաղափարախոսությունն առաջ քաշելու անհրաժեշտությունը, սակայն, Մանուկյանը պայմանավորել է ոչ միայն Արցախյան հիմնախնդրով, այլ նաև ներկա աշխարհաքաղաքական վերադասավորումներով:

«Երբեք աշխարհն այսպես քաղաքական անորոշության մեջ չի եղել»,-ասել է Մանուկյանը՝ պարզաբանելով, որ երբ ավարտվեց սառը պատերազմը, Խորհրդային միությունը փլուզվեց, և Հայաստանն անկախացավ, շատ քաղաքական գործիչներ կարծում էին, որ սկսվում է մի նոր, ոսկե ժամանակաշրջան, երբ նվազելու է միջազգային լարվածությունը, ավարտվելու են պատերազմները, համագործակցություն և զարգացման նոր հոսք է առաջ գալու:

«Բայց ժամանակները փոխվեցին, և պարզվեց, որ աշխարհը հավասարակշռության մի կետից մուտք է գործում մի նոր հավասարակշռության կետ, որի մասին ոչ ոք գաղափար անգամ չուներ: Եվ տեսեք, թե ինչ լարվածություն այսօր կա Միացյալ Նահանգներում, ինչ է կատարվում Եվրոպայում, ինչ հակասություններ են նորից առաջացել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ինչ տեղի ունեցավ Արաբական հեղափոխությունների ժամանակ, ինչպես առաջացան խմբեր, որոնք փորձում են ստեղծել իսլամական պետություն: Սա մի նոր երևույթ է, և տասնյակ ժողովուրդներ մտել են լարված այս պայքարի մեջ: Եվ այն ժողովուրդները, որոնք չեն դրսևորի նոր գաղափարներ, նոր սկզբունքներ և չեն ստեղծի անվտանգության նոր երաշխիքներ, դատապարտված են ոչնչացման կամ դառնալու երկրորդական լճակներ արագ փոփոխվող աշխարհում: Այնպես որ, եթե Ղարաբաղյան հարցն էլ չլիներ, Թուրքիայի պրոցեսներն էլ չլինեին, այս ամենը ևս մեզ պարտադրելու էր համախմբվել, հատկապես, որ կա մի հանգամանք ևս՝ արտագաղթը»,- ասել է նա:

Անդրադառնալով արտագաղթի հիմնախնդրին ու դրա որոշ պատճառներին՝ սոցիալ-տնտեսական խնդիրներ, անարդարություն, գլոբալ տեղաշարժ աշխարհում և այլն, Վազգեն Մանուկյանն առաձնացրել է ևս մի դրդապատճառ. «Մարդկանց մի մասն ուզում է փախչել, խուսափել այն պատասխանատվությունից, որը դրված է Հայաստանում ապրող ժողովրդի ուսերին,-նշել է նա,-բայց միայն 3 միլիոնով դիմագրավել այս մարտահրավերներին, կառուցել բարգավաճող պետություն, իհարկե, շատ դժվար կլինի: Ու հիմա ողջ հայության գոյատևման հարցն է լուծվում: Եթե ողջ հայությունն այսօր համախմբված չլինի, այդ խնդիրները լուծում չեն կարող ստանալ»:
Ըստ Մանուկյանի՝ խոսքն այսօր գնում է Հայաստան-Սփյուռք համագործակցության նոր կազմակերպական ձևերի մասին: «Այժմ աշխարհում պետությունների միջև մրցակցությանն ավելացել է նաև տրանսնացիոնալ ընկերությունների, ցանցային խմբերի միջև մրցակցությունը: Հայ ժողովուրդը պիտի դառնա այդպիսի մի ցանց, համախմբված մի ցանց, որ դիմակայի այդ ամենին: Սա նոր խնդիրներ է դնում և՛ սփյուռքահայության, և՛ Հայաստանի իշխանությունների ու հասարակության առջև»:

Մանուկյանը նաև նշել է, որ քաղաքական անորոշությունը, երբ աշխարհը մի հավասարակշռության կետից անցնում է մյուսին, ոչ միայն սպառնալիքներ է ստեղծում, այլև նոր հնարավորություններ է բացում հայության առջև աշխարհում գրավելու առավել ազդեցիկ ու կարևոր տեղ, քան նախորդ ժամանակաշրջանում. «Այսինքն, սա և՛ սպառնալիք է, և՛ նոր հնարավորություն, որից պետք է օգտվել: Միաժամանակ սա լարված աշխատանք է պահանջում և՛ տնտեսության, և՛ քաղաքականության մեջ, և՛ ռազմական գործում: Բայց որպեսզի այն ստացվի, չպիտի լարվածությույը կրի ժողովրդի մի շերտը, իսկ լարվածության շնորհիվ ստացված քաղցր արդյունքներից օգտվի ժողովրդի մյուս շերտը: Իշխանությունն ու հասարակությունը պիտի կրեն նույն լարվածությունը և միաժամանակ պիտի օգտվեն այն պտուղներից, որոնք կստացեն այդ աշխատանքի շնորհիվ»:

Կարևորելով Պաշտպանության նախարարության՝ զինվորական ծառայության հետ կապված նոր ծրագրերը՝ Մանուկյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է պատիվ լինի բանակում ծառայելը: «Իսկ նա, ով կխուսափի ծառայությունից կամ իր երեխաներին կազատի, դա մեծ ամոթ պետք է լինի, իսկ կենսագրության համար՝ մեծ հարված: Նա իրավունք պիտի չունենա պետական պաշտոն զբաղեցնել»,-ընդգծել է Մանուկյանը:

Անդրադառնալով զինված ուժերի հզորացմանն ու արդիականացմանը՝ պաշտպանության նախկին նախարարը վերհիշել է Արցախյան պատերազմն ու նշել, որ դեռևս այն ժամանակ իրենք կարևորել են ժամանակակից տեխնոլոգիաների դերը զինված ուժերում ու պատերազմում. «Եթե մենք միայն ավտոմատներով կռվեինք, ապա կպարտվեինք: Ավտոմատների հետ մեկտեղ մենք օգտագործում էինք ամենաժամանակակից տեխնոլոգիական սարքավորումները, մեր պատերազմին մասնակցում էին գիտնականներ, գիտական ինստիտուտներ, ինժեներներ, գործարաններ: Առանց դրա, միայն զինվորով պատերազմում չես հաղթի: Եվ ես մեծ ամոթ զգացի, երբ ապրլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը ցույց տվեց, որ գոնե տեխնոլոգիական հնարավորություններով, այդ թռչող սարքերով մեզանից առաջ է: Եվ հիմա մեք պետք է այդ ուղղությամբ արագ առաջ գնանք: Ես տեսնում եմ, որ Պաշտպանության նախարարությունն արդեն քայլեր կատարում է»:

Վազգեն Մանուկյանը կարևորել է նաև սահմանամերձ գոտու զարգացումը: Նա նշել է, որ սահմանամերձ համայնքներում մարդիկ ոչ միայն պետք է պաշտպանված լինեն, այլև պետք է սոցիալապես ապահովված լինեն. «Ուստի Պաշտպանության նախարարությունը պետք է խրախուսի, որպեսզի բանակի կարիքների համար անհրաժեշտ ապրանքի մի մասը՝ հագուստ, կոշիկ, մթերք և այլն, պատվիրվի հենց սահմանամերձ գյուղի բնակիչներին: Այնտեղ կառաջանան փոքր ձեռնարկյություններ, արտադրության միջոցներ, որոնք ոչ միայն կսպասարկեն բանակին, այլև կնպաստեն, որ ժողովուրդն այնտեղ ապրի»:

Ազգ-բանակ բանաձևը մի կողմից դեռևս քննարկումների փուլում է, մյուս կողմից՝ միս ու արյուն ստացած ծրագրեր, և Մանուկյանը հույս է հայտնել, որ այդ ծրագրերը կիրականացվեն ու կտան սպասված արդյունքները:

«Բայց մի հանգամանք էլ կա. չի կարելի վերևից ծրագրեր կազմել և պարտադրել, որ ժողովուրդն այդ ծրագրերով ապրի: Ցանկացած ծրագիր՝ կապված Ազգ-բանակի հետ, պետք է լայնորեն քննարկվի հանրության շրջանում, դառնա ժողովրդի համար հարազատ, որպեսզի ժողովուրդն էլ հասկանա, որ ինքը գնում է լարվածության, բայց միաժամանակ ստանում է պտուղներ: Եթե ժողովուրդը դա չզգա, այդ ծրագրերը կմնան թղթի վրա կամ կիսատ-պռատ կիրականացվեն: Ես կարծում եմ, որ մենք այսօր մտել ենք մի ժամանակաշրջան, երբ բոլոր նախադրյալները կան, որ այդ ամենը կատարվի: Ժողովրդի վստահությունը ստանալով՝ մենք կարող ենք գնալ առաջ»,-ամփոփել է Վազգեն Մանուկյանը:
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}