Օդեսայի մանկական ճամբարի հայ տնօրենը կալանավորվել է
Օդեսայի դատարանը երկու ամսով կալանավորել է «Վիկտորիա» ճամբարի տնօրեն Պետրոս Սարկիսյանին: ntv.ru-ի հաղորդմամբ, նրա կալանավորման մասին Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Օդեսայի ճամբարի հրդեհի գործը հատուկ հսկողության տակ եմ պահում: Հաստատության տնօրենը, ով անջատել է հրդեհային ահազանգը, կալանավորվել է: Աշխատակցին, ով պատասխանատու է հրդեհային անվտանգության վիճակի համար, մեղադրանք է առաջադրվել»,- գրել է նա:
Դատախազը նաև ասել է, որ անցկացվելու է իրավիճակի մանրամասն վերլուծություն. փորձագետներն ուսումնասիրում են, թե ինչու են հրշեջները ուշ ժամանել դեպքի վայր, ինչու է ճամբարում խախտվել հրդեհային անվտանգության կանոնները:
«Վիկտորիա» մանկական ճամբարում հրդեհը բռնկվել էր ուրբաթ գիշեր: Ճամբարում այդ պահին եղել է 52 երեխա: Երբ հրդեհը մարվել է, հրշեջները գտել են երեք երեխայի մարմին: Երկու երեխա տուժել էր, նրանք հոսպիտալացվել էին: Նրանց վիճակը գնահատվում է բավարար:
Հարակից հրապարակումներ`
- Հրդեհված մանկական ճամբարը հանդիսավոր բացել էին նախագահն ու քաղաքապետը. Սաակաշվիլի
- Հրդեհից հետո Օդեսայում ձերբակալվել է ճամբարի հայ տնօրենը
- Օդեսայի մանկական ճամբարում հրդեհի հետևանքով զոհվել է 3 երեխա
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին