Տղամարդը դատապարտվել է մահվան WhatsApp-ում Մուհամմադ մարգարեին վիրավորելու համար
Պակիստանում դատարանն աստվածուրացության համար մահապատժի է դատապարտել տեղի բնակչին, ով WhatsApp մեսինջերի միջոցով իր ծանոթին ուղարկել էր ստեղծագործություն, որը պարունակել է Մուհամմադ մարգարեի վերաբերալ վիրավորական տողեր: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, տղամարդու ծանոթն անմիջապես հայտնել է այդ մասին ոստիկանություն:
35-ամյա քրիստոնյա Նադիմ Ջեյմսի դատավճիռը հրապարակվել է սեպտեմբերի 15-ին: Նրա պաշտպանությունը մտադիր է բողոքարկել վճիռը: Փաստաբանը կարծում է, որ Ջեյմսի ծանոթը զրպարտել է նրան: Ենթադրվում է, որ տղամարդկանց միջև վեճ է ծագել մի մահմեդական աղջկա պատճառով, ում հետ հանդիպում էր Ջեյմսը:
Տեղի իրավապաշտպանների խոսքերով, Պակիստանում աստվածուրացության մեջ մեղադրանքներն երբեմ օգտագործվում է անձնական հաշվիներով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ