Ինդոնեզիայում ահաբեկիչը նախագահի դեմ հարձակում էր նախապատրաստել
Ինդոնեզիայում տեղի ահաբեկչական խմբավորման անդամը հարձակում էր նախապատրաստել հանրապետության ղեկավար Ջոկո Վիդոդոյի դեմ: Գազետա.ռու կայքը, հղում անելով Strait Times-ին, գրում է, որ կասկածյալը ձերբակալվել է:
31-ամյա գրոհայինի մոտ հայտնաբերվել էր ատրճանակ, արմատական կոչերով գրություն: Նա ձերբակալվել է Արևմտյան Յավեի Չիրեբոն քաղաքի օդանավակայանում: Երկրի ղեկավարն այցելել էր այդ նահանգ՝ մասնակցելու մշակութային փառատոնի:
Նշվում է, որ ձերբակալվածը Jemaah Ansharut Daulah խմբավորման անդամ է, որը կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: