ՄԱԿ-ում ելույթ կունենա 120 երկրի ներկայացուցիչ
ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր Ասամբելայի նիստում ելույթ կունենա 120 երկրի նախագահ ու վարչապետ, արտաքին գործերի նախարարներ կամ էլ պատվիրակությունների ղեկավարներ: ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, դա հրաշալի հնարավորություն է երկրների համար ներկայացնելու իրենց դիրքորոշումը աշխարհում առկա ամենահրատապ խնդիրների մասին:
Սկզբում գլխավոր քարուղարն անդամ երկրներին կներկայացնի կազմակերպության աշխատանքի վերաբերյալ ամենամյա զեկույցը: Օրվա առաջին կեսին ելույթներով հանդես կգան ԱՄՆ, Գվինեայի, Սլովակիայի, Շվեյցարիայի, Նիգերիայի, Չեխիայի, Ֆրանսիայի նախագահները:
Օրվա երկրորդ կեսին ելույթ կունենան Լիբերիայի, Կոլումբիայի, Տաջիկստանի, Զամբիի, Լիտվիայի, Թուրքիայի, Քաթարի, Ուզբեսկտանի, Հայաստանի, Էստոնիայի նախագահները, Իսրայելի վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ