ՓՊ նախագահը չցանկացավ մեկնաբանել դատարան արգելված իրերի ցանկը
«Այդ հարցն ինձ չպետք է տաք, այլ Դատական դեպրատամենտին»,- Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե դատարան մտցնել արգելված իրերի ցանկում կան առարկաներ, որոնք, իրոք, կարծում եք, որ որևէ մեկը կփորձի՞ մտցնել դատարան:
Նա հավելեց, որ չի ուզում մեկնաբանել այդ ցանկը:
«Մեր փաստաբաններն էլ բավականաչափ հումորներ արեցին այդ ցանկի հետ կապված»,- նշեց Ա. Զոհրաբյանը:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ինչ եք մտածում, ինչո՞ւ էիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում միակ թեկնածուն, նա ասաց. «2009 թվականին նույն պատմությունն էր, Ռուբեն Սահակյանը միակ թեկնածուն էր երկրորդ վերընտրման ժամանակ, ինչո՞ւ: Այդ հարցերը բարձրացնում են հենց Ռուբեն Սահակյանի համախոհները: Այն ժամանակ, թե ինչու աղմուկ չկար, չեմ կարող ասել, միգուցե հիմա ավելի բաց ենք, թափանցիկ ենք: Նախկինում շատ բաներ չկային, ֆինանսական հաշվետվություններ չկային Փաստաբանների պալատում»:
Հարցին, թե ինչո՞ւ են ձեր նշելով, իր կողմնակիցներն, անընդհատ դժգոհում, Արա Զոհրաբյանն ասաց. «Կարող եմ ենթադրություններով ասել, օրինակ, միգուցե իրենց դուր չի գալիս Փաստաբանների պալատի ներկա թափանցիկ կյանքը:
Այսօր, եթե խոսում են Փաստաբանների պալատի մասին՝ մտածելով, որ, օրինակ, անկախ չէ, անկախությունը թուլացել է, վստահեցնում եմ, որ Փաստաբանների պալատը հիմա անհամեմատ անկախ է, եթե չասեմ բացարձակ անկախ է, քան այն ժամանակ:
Անկախ պալատ կարող ենք ստեղծել ֆինանսական թափանցիկություն ապահովելով»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին կայացել էր Փաստաբանների պալատի նախագահի ընտրություն: Միակ թեկնածուն Արա Զոհրաբյանն էր: Նա ստացել էր 1002 ձայն՝ կողմ, 14 ձայն՝ անվավեր, 69 ձայն՝ դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Եթե լինի խուզարկության փորձ, այո, դա վտանգավոր երևույթ է. Արա Զոհրաբյան
- «Քոմեդի քլաբի» տեքստ է». Փաստաբան
- Արա Զոհրաբյանը վերընտրվել է ՓՊ նախագահի պաշտոնում
- Բողոքի ակցիային միացել է 170 փաստաբան
- Դատական դեպարտամենտ. Փաստաբանի կամ փաստաբանի իրերի զննություն չի իրականացվելու
- Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ կառաջադրվի
- Ռուբեն Սահակյանը փակագծերը չի բացում, Վարոսյանը չի մասնակցում
- Հայկ Ալումյանն ու Լուսինե Սահակյանը չեն մասնակցի փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին
- Փաստաբան. Փնտրում են արգելված իրեր՝ չունենալով արգելված իրերի ցուցակ
- Փաստաբանը պաշտպանված է խուզարկությունից իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ