Նոր փոստային նամականիշեր՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային
«Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից երեկ թողարկվել է երեք նամականիշ՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային: Փոստային նամականիշերը մարվել և շրջանառության մեջ են դրվել Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում:
350 ՀՀ դրամ անվանական արժեքով մեկ փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, իսկ 350 և 1100 ՀՀ դրամ անվանական արժեքով երկու փոստային նամականիշերի հետ՝ 10000 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի միջոցով իրականացվող նախագծերին:
Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի "Cartor” տպագրատանը: Նամականիշերի դիզայնի հեղինակներ են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Վահագն Մկրտչյանը և Վահե Մուրադյանը:
«Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, 350 ՀՀ դրամ անվանական արժեքով մեկ նամականիշի վրա պատկերված է հայ զինվորը բնության ֆոնին, իսկ 350 և 1100 ՀՀ դրամ անվանական արժեքով երկու նամականիշերի վրա պատկերված են հեռադիտակի շրջանակի մեջ երևացող նամակ գրող և դիտակետում կանգնած հայ զինվորները:
Նամականիշերի մարումն իրականացրեցին ՀՀ պաշտպանության նախարար, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Թողարկման օրը` 18 սեպտեմբերի 2017թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան, Վահե Մուրադյան (350 ՀՀ դրամ անվանագնով նամականիշ)
Վահագն Մկրտչյան (350 և 1100 ՀՀ դրամ անվանագնով նամականիշեր)
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 350 ՀՀ դրամ - 40 000 հ.
350, 1100 ՀՀ դրամ – 20 000 հ.
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում