Գյուղնախարարը Մինսկում կմասնակցի ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան սեպտեմբերի 21-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն` մասնակցելու Մինսկում կայանալիք ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին:
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել 2017 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների ագրոարդյունաբերական համալիրների աշխատանքների նախնական արդյունքները և դրանց զարգացման հեռանկարները:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան