Կացնի 11 հարված ստացած ռուսաստանցին ողջ է մնացել
Մոսկվայի բնակիչը ընկերուհու պատճառով հարձակվել է մի երիտասարդի վրա ու կացինով 11 անգամ հարվածել նրա գլխին: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, տուժածը ողջ է մնացել:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսային հատվածում: Կասկածյալին հանցագործության դրդել է 19-ամյա ընկերուհին: 25-ամյա տուժած երիտասարդը մտերիմ հարաբերություններ է ունեցել աղջկա հետ, նրանց հարձակվողը մի քանի շաբաթ հետևել է:
Առաջին հարվածը եղել է ոտքերին, այնուհետ՝ գլխին: Նա դեպքի վայրից փախուստի է դիմել: Տեղի ունեցածը ֆիքսել են տեսախցիկները: Տուժածը գտնվում է հիվանդանոցում, հարուցվել է քրեական գործ: