Վեհափառ Հայրապետը կոնգրեսականներին ներկայացրել է Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ հանդիպմանն իր ուրախությունը հայտնել ԱՄՆ կոնգրեսականների Հայաստան կատարած այցի առիթով, կարևորելով նման այցերը` Հայաստանի և Արցախի ժողովրդի խնդիրներին ու կարիքներին անձնապես հաղորդ դառնալու առումով:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև ի դեմս կոնգրեսականների իր գնահատանքը է փոխանցել ԱՄՆ իշխանություններին, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ ներդրվող հետևողական ջանքերի համար:
Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը կոնգրեսականներին տեղեկացրել է սեպտեմբերի 8-ին Մոսկվայում միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի տեղի ունեցած Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի և իր հանդիպման և դրա արդյունքների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Տարածաշրջանի հոգևոր առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
- Գարեգին Բ. Այլընտրանք չունի նաև Արցախի մեր հավատավոր ժողովրդի ազատ և անկախ կյանքը