Շաբոյան. Առավել հաճախակի են դառնում համաձայնություններ կայացնելու դեպքերը
«Առավել հաճախակի են դառնում անդրազգային խոշոր կորպորացիաների կողմից շուկաների բաժանման միջոցով մրցակցությունը սահմանափակելու, հակամրցակցային համաձայնություններ կայացնելու դեպքերը»,-հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ Վելիկի Նովգորոդ քաղաքում կնախագահի ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հերթական նիստը:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ նման երևույթների դեմ պայքարը չի կարող արդյունվետ լինել, առանց տարբեր երկրների մրցակցային մարմինների համակարգված համագործացության։
«Այս խնդիրն առավել արդիական է փոքր երկրների պարագայում։ Ուստի Կոնվենցիայի նպատակն է ապահովել արդյունավետ մեխանիզմներ՝ աշխարհի տարբեր երկրների մրցակցային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, համատեղ ստուգումների և վարույթների իրականացման, փաստաթղթերի փոխանակման և փոխգործակցության այլ գոծառույթներ իրականացնելու նպատակով»,-ասել է Շաբոյանը:
ՏՄՊՊՀ մամուլի ծառայության հաղորդմամբ, այս աշխատանքներն ապահովելու համար նախատեսվում է ստեղծել նաև միջազգային համակագող մարմին՝ Կոմիտե, որն օժտված կլինի մրցակցային մարմինների փոխգործացությունը և աշխատանքները համակարգելու լիազորություններով։
ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում քննարկել է նաև առանձին երկրներում մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրներում հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել կարևոր իրադարձությունները:
Նիստում մեծ արձագանք է գտել հատկապես ՀՀ և ՌԴ մրցակցային մարմինների համատեղ նախաձեռնությամբ մշակված Կարտելների դեմ պայքարի համատեղ կոնվենցիան, որով համագործակցության իրավական հարթակ է ստեղծվում տարբեր երկրների մրցակցային մարմինների միջև՝ հակամրցակցային համաձայնությունների բացահայտման և դրանց դեմ արդյունավետ պայքարի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին