Լոպիրյովան շնորհավորել է Հայաստանի անկախության օրը
Ռուս հայտնի մոդել, Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թվականի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան շնորհավորել է Հայաստանի անկախության օրը, տեսանյութ հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում։
Տեսանյութում մի լրագրող հարցնում է՝ գիտենք, որ լավ ծանոթ եք հայազգի ֆուտբոլիս Հենրիխ Մխիթարյանի հետ: Ի՚նչ կպատմեք այդ մասին, որին մոդելը պատասխանել է. «Նա հրաշալի տղա է: Ես շատ շնորհակալ եմ նրան, քանի որ նրա հրավերով այցելել եմ իր հայրենիք: Մարդիկ այնտեղ շատ համեստ են, շատ բարի և ջերմ: Այդ ամենն իսկապես շատ հիանալի էր»։
«Շնորհավորում եմ ամբողջ հայ ազգին անկախության տոնի առթիվ և մաղթում եմ բարգավաճում»,- գրել է Լոպիրյովան:
Հարակից հրապարակումներ`
- Մխիթարյանը և Լոպիրյովան կրկին միասին՝ այս անգամ Մոսկվայում
- Հայաստանցիները չեն հավատում, որ Մխիթարյանը կամուսնանա Լոպիրյովայի հետ
- Լոպիրյովան հայերենով շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին