Ընտրություններից 3 օր առաջ Մերկելի դաշինքը կորցնում է ժողովրդականությունը
GMS ինստիտուտի կողմից անցկացված նոր հարցման տվյալներով, ընտրություններից 3 օր առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դաշինքը ընտրողների աչքում փոքր-ինչ զիջում է դիրքերը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Այս պահին Մերկելի դաշինքին ձայն տալ պատրաստ է հարցվածների 37 տոկոսը։ Սա մեկ տոկոսային կետով քիչ է, քան երկու շաբաթ առաջ։
Վարկանիշի նվազում արձանագրվել է նաև «Ազատ դեմոկրատական կուսակցության» և «Կանաչների» մոտ։ Իրենց դիրքերը պահպանում են «Ձախերը»։ Իսկ ահա «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, նախորդ շաբաթվա համեմատ, երկու տոկոսի աճ է գրանցել։