Հայ գործարարները ավելացնում են «Made in Armenia»-ի արտահանման ծավալները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է մի խումբ հայ գործարարների, ովքերի նախարարի հետ քննարկել են արտահանմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ արտահանման ապագովագրության վերաբերյալ:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Կրասնոդարի մարզի հայ համայնքի ղեկավար Ռազմիկ Գևորգյանը նշել է, որ պետության աջակցությունը գործարարների համար շատ ոգևորիչ է:
Համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Մուրադյանը նախարարին տեղեկացրել է, որ տեղի գործընկերների հետ համատեղ ջանքերով գործարարները այս տարի շուրջ 4.4 մլն դոլարի 620 տեսակի հայկական արտադրանք ենք արտահանել Կրասնոդար: Նախատեսում են թիվը հասցնել 5 միլիոնի: Հաջորդ տարվա համար գործարարները մտադիր են 7.5 մլն դոլարի «Made in Armenia» արտադրանք արտահանել: Կրասնոդարի բնակիչների համար արտահանվում են վերամշակված սնունդ, հայկական պահածոներ, մուրաբաներ, խմիչքներ, հյութեր և այլն:
Գործարարները նշել են նաև, որ լիարժեք օգտվում են արտահանողների համար նախատեսված պետական աջակցության գորիքակազմից:
Սուրեն Կարայանը նախարարության համապատասխան ստորաբաժումներին հանձնարարել է մշտական կապի մեջ լինել գործարարների հետ՝ վերջիններիս խնդիրների առկայության դեպքում դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով: