Օգոստոսին ԱՊՊԱ բավարարված դիմումների համար ապահովագրողների կողմից վճարվել է 1 մլրդ դրամ
2017թ. օգոստոսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 476,831, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 4,016-ով։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից, oգոստոս ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է մոտ 300 մլն դրամով:
Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակն էլ կազմել է 4,874` նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով 1,392-ով։ Բավարարված մեկ դիմումի գծով հատուցման միջին չափը 2017թ. օգոստոս ամսվա դրությամբ կազմել է 189,439 դրամ:
Տեղեկանում ենք նաև, որ 2017 թվականի օգոստոս ամսվա վերջի դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 62%, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է մոտ 13 տոկոսային կետով:
Ըստ բյուրոյի հրապարակած թվերի` ԱՊՊԱ ոլորտում ամենաշատ պայմանագրերը կնքել է «Ռոսգոստրախ-Արմենիա»-ն` 126 հազար 149 պայմանագիր, որոնցով հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը կազմել է 2 մլրդ 975 մլն 739 հազար դրամ: Երկրորդը «Ինգո Արմենիա»-ն է` 102 հազար 372 ԱՊՊԱ պայմանագրերով և հավաքագրված 2 մլրդ 712 մլն 937 հազար դրամով: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Նաիրի ինշուրանս»-ը՝ 93 հազար 794 պայմանագրերով ու 2 մլրդ 565 մլն 670 հազար դրամով:
Չորրորդը «Ռեսո» ընկերությունն է՝ 64 հազար 98 պայմանագրերով և 1 մլրդ 589,7 մլն դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով: Հինգերորդ հորիզոնականում «Սիլ ինշուրանսն է»` 57,4 հազար ԱՊՊԱ պայմանագրերով ու 1 մլրդ 501,8 մլն դրամով: Վեցերորդ հորիզոնականում գտնվում է «Արմենիա ինշուրանս»-ը` շուրջ 33 հազար պայմանագրերով ու 834 մլն 592 հազար դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում