Ամերիկացի ոստիկանները գնդակահարել են խուլին՝ «իրենց չլսելու համար»
Օկլահոմայում ոստիկանը տեղում գնդակահարել է մի տղամարդու, ով չի ենթարկվել իր հրամաններին: Տղամարդը, պարզվել է, ոչ թե անհնազանդ է եղել, այլ՝ խուլ: Դեպքի վկաները, որ այդ մարդու հարևաններն են, փորձել են զգուշացնել ոստիկաններին՝ գոռացել են, որ նա խուլ է, սակայն ոստիկանները ուշադրություն չեն դարձրել:
Կարգուկանոնի պահապանները հետախուզելիս են լինում մեքենայով փախած կարգազանցներին, երբ նկատում են նկարագրված մեքենայի նման մեքենա Օկլահոմա քաղաքի հարավ-արևելյան մասում: Մեքենայի կողքը կանգնած է լինում տղամարդ, ձեռքում՝ մի փայտ: Նա կասկածելի է թվում ոստիկաններին, ու «քանի որ» հրամաններին էլ չի արձագանքում, ոստիկանները կրակ են բացում:
Զոհվածը լատինամերիկացի հաշմանդամ է, հարևանների պատմելով՝ լավ, աշխատող ընտանիքից,-«Վեստի»-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը:
Խուլին գնդակահարած սպայի նկատմամբ հետաքննություն կիրականացվի: