Ավստրալիայում բացել են աշխարհում առաջին ավազե հյուրանոցը
Ավստրալիական Գոլդ-Կոստ առողջարանային քաղաքում կառուցել են աշխարհում առաջին ավազե հյուրանոցը, որի պատերն ավազից են: Հյուրանոցն ունի երկու սենյակ՝ ընդհանուր սենյակ՝ ութ հոգու համար, և երկտեղանի առանձին սենյակ: Վեստի.ռու-ն, հղում անելով UPI-ին, գրում է, որ հյուրանոցի ներքին դիզայնի վրա աշխատել է «Խելահեղ Մաքսը» և «Կապույտ ծովածոց» ֆիլմերի նկարիչ Ջոն Դաուդինգը:
Հյուրանոցի կառուցման համար անհրաժեշտ է եղել 24 տոննա ավազ: Եզակի հյուրանոցի հյուրերին առաջարկվում է անվճար նախաճաշ: Նաև կարող են օգտվել սպա-սրահից, վոլեյբոլի հրապարակից, բարից:
Սեպտեմբերին 20-ին բացված հյուրանոցը գործելու է երկու օր: The Sand Hostel-ի ներկայացուցիչների խոսքերով, եթե այս փորձը դրական լինի, նրանք կանեն նմանատիպ, բայց ավելի երկարաժամկետ ծրագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին