Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 28-ին նախատեսված հանդիպման մասին:
«Երկուշաբթի հարգարժան պարոն Պուտինի հետ հեռախոսազրույց կունենանք, իսկ առաջիկա հինգշաբթի (սեպտեմբերի 28) միասին կընթրենք: Կքննարկենք բոլոր իրադարձությունները, իրավիճակը Սիրիայում»,- Ռիա նովոստին, հղում անելով Anadolu-ին, գրում է, որ այդ մասին հայտարարել է Էրդողանը Նյու Յորքում գործարար ֆորումի ժամանակ:
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ է կայանալու հանդիպումը: