Պետերբուրգան վայ-բժիշկներ
Վերջին տարիներում ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքի քննչական մարմինները մեկ անգամ չէ, որ հայտարարել են լուրջ, բժշկական սխալների մասին, որոնց դեպքերով քրեական գործեր են հարուցվել: Օրինակները բերում է «Վեստին»:
Քաղաքի գլխավոր քննչական վարչությունը հայտնում է, որ 2016 թվի դեկտեմբերին 57 տարեկան բժիշկ-էնդոսկոպիստը ոչ մասնագիտորեն է անցկացրել կերակրափողի հետազոտումը: Կնոջ կերակրափողը վնասվածք է ստացել, ինչը, որպես առողջությանը հասցված ծանր վնաս, հանգեցրել է մահվան: Պետերբուրգյան դատախազությունը քրեական գործ է հարուցել նման դեպքի հետ կապված:
Քրեակատարողական հիմնարկի բուժմասում երեք բժիշկներ մի դատապարտյալի քթի միջնապատի լորձաթաղանթի հեռացում անելիս հիվանդի տաքացում, անհրաժեշտ դեղերի ներարկում չեն արել: Բուժօգնության թերությունը, ընդհանուր թերապիայի բացակայությունը հիվանդի առողջությանը ծանր վնաս է հասցրել՝ նրան բերելով մահվան:
Ընթացիկ տարվա հունիսին Պետերբուրգում ձերբակալվել է մասնավոր ատամնաբույժ, ով 2014 թվականին պացիենտի 22 առողջ ատամները հեռացրել է, դրանք փոխարինելով անորակ «կամուրջներով»: «Նորացումը» արժեցել է 843 հզր ռուբլի: Ատամնաբույժին մեղադրում են խարդախության մեջ, քննությունը դեռ ընթանում է:
Եվս մի դեպք՝ Պավլովի անվան պետական բժշկական համալսարանում: 2015 թվին մանկաբարձ-բժիշկը և բուժքույրը կեսարյան հատում են անում: Մեկ ամիս անց կնոջ որովայնից հանում են վիրաբուժական խծուծ 84 սմX117 սմ չափերի, որ մոռացել էին կնոջ փորում վիրահատության ժամանակ: Այս գործը լսվել է Պետերբուրգի հաշտարար դատարանում, և բժիշկը, և բուժքուրը 2,5 տարով զրկվել են իրենց մասնագիտությամբ աշխատելու իրավունքից:
Հույս ունենք, որ հայաստանյան համապատասխան մարմինները, կարդալով այս նյութը, ոչ թե կասեն՝ տեսեք, ամեն տեղ էլ սխալ անում են, այլ ուշադրությունները կսևեռեն սխալ-վնաս-պատիժ կապի վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ