ՌԴ արտգործնախարարության մեկնաբանությունը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության կապակցությամբ
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքում մեկնաբանություն է զետեղված, որում, մասնավորապես նշված է.
«Ուշադրություն ենք դարձրել Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հաջիևի հայտարարությանը, որը վերաբերում է դատական կարգով Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի չեղարկմանը, ինչի պատճառը, ինչպես հայտնի է, եղել են այդ ՀԿ-ի կողմից ՌԴ օրենսդրության բազմաթիվ խախտումները։
Նշված հարցի առնչությամբ մանրակրկիտ պարզաբանումներ մենք արդեն տվել ենք։ Սակայն պարոն Հաջիևը շարունակում է մեր կարծիքով տարօրինակ միտք շրջանառել առ այն, որ ռուսական դատարանի որոշումը ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ «ոչ բարեկամական քայլ է», այլև կարող է ինչ-որ կերպ դժվարացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելությունը։ Սա մեզ մոտ աճող տարակուսանքից բացի այլ բան չի առաջացնում։
Հավանաբար անօգուտ չի լինի կրկնել հետևյալը.
Ռուսաստանը բազմազգ ժողովրդավար երկիր է, ուր յուրաքանչյուրի իրավունքները ապահովվում և պաշտպանվում են՝ անկախ նրա ազգային պատկանելությունից։ Մեզ մոտ ստեղծված են ազգային-մշակութային կազմակերպությունների ինքնակազմակերպման և լիարժեք գործունեության համար։ Այդ կազմակերպությունների մեծ մասը ինքնակամ պահպանում են ռուսական օրենքները։ Ռուսաստանում բարձր են գնահատում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը։ Մեր երկրները երկկողմ և միջազգային փոխգործակցության լայն հեռանկարներ ունեն։ Արժե՞ դրանք մթագնել հրինված խնդիրներով»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին