Ոստիկանապետ. Վանոն շարունակում է մնալ իմ ընկերը
«Ոստիկանությունն աչք չի փակում, չբացահայտվող հանցագործություններ չկան, հանագործությունների բացահայտման դինամիկան շատ լավն է»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Նա նշեց, որ Երևանի կենտրոնում կատարված սպանությունն էլ բացահայտված է, հետախուզման մեջ գտնվողները շուտ կբռնվեն: Վերնիսաժի հարևանությամբ օրը ցերեկով կատարված սպանությունը նա համարում է գավառական մտածելակերպի հետևանք:
«Գավառական մտածելակերպ է: Տարիքները տեսել եք երկուսի, տեսել եք անցյալը՝ բռնված, դատված: Բոլոր նախկին հանցագործությունները բացահայտված են: Դե հիմա տականքը տականք է, տականքը հայրենիք չունի, հայրենասիրություն չունի»,-ասաց նա:
Ոստիկանության ղեկավարը վստահեցնում է՝ օրենքով գողերն էլ իրենց գառի նման խելոք են պահում.
«Չկասկածեք դրանում»։
Անդրադառնալով իր հրաժարականի ու Վանո Սիրադեղյանի վերադարձի վերաբերյալ պահանջներին, Գասպարյանը հիշեցրեց, արդեն ասել է՝ 60 տարով է եկել:
«Վանո Սիրադեղյանի հետ ես երկար տարիներ աշխատել եմ, նաև ընկեր է ու շարունակում է մնալ, նա իմ ավագ ընկերն է եղել: Այնպես որ մարդիկ են, կարծիքներ են, մեկն էլ ուզում է, որ Օսիպովը գա, որ շտկվի, մյուսն էլ ուզում է, որ Արամ Մանուկյանը գա: Ես իմ տեղը պատրաստ եմ զիջել երիտասարդներին, մենք արդեն ծերուկներ ենք»,-ասաց նա:
Նաև նշեց, որ այս պահին այնտեղ է, որտեղ պետք է գտնվի. «Երկիրն ունի գլխավոր-գերագույն հրամանատար, ես զինվորական եմ, գտնվում եմ իմ տեղում: 60 տարի հետո միգուցե ուզենամ գնալ պաշտպանության նախարարություն»:
Հարակից հրապարակումներ`
- Առանց Արցախի ժողովրդի որոշման ոչինչ չի կարող տեղի ունենալ. Պարգև սրբազան
- Ես այդպիսի տարածքներ չգիտեմ դեռ. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ
- Կարեն Կարապետյան. Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
- Կարեն Միրզոյան. Նման առաջարկների պատճառը Արցախի բացակայությունն է բանակցային սեղանից
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ