Դոնի Ռոստովի կենտրոնում տասը հարկանի հյուրանոց է հրդեհվել
Դոնի Ռոստովի կենտրոնում տասը հարկանի հյուրանոց է հրդեհվել։ Կրակի մակերեսը կազմել է շուրջ 800 հա։ Հրդեհին բարդության 3-րդ աստիճան է տրվել։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»։
Հյուրանոցից, հարևան շենքերից և մանկապարտեզից ավելի քան 400 մարդ է տարհանվել, այդ թվում՝ 61 երեխա։
Հրդեհը բռնկվել է տաքացուցիչի պատճառով։ Կրակի մարման աշխատանքներում ներգրաված է 50 հրշեջ և 19 միավոր տեխնիկա։
«ՌԻԱ Նովոստի»-ն էլ տեղեկացնում է, որ հրդեհի արդյունքում մեկ մարդ է զոհվել։ Մահացածի մարմինը հայտնաբերվել է հյուրանոցի շենքում։ Նախնական տվյալներով, մահացածը հյուրանոցի ադմինիստրատորն է։
Լրատվամիջոցը հայտնել է նաև, որ հրդեհը մեկուսացվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում