Հայ-իրանական հարաբերություններն առևտրատնտեսական ոլորտում դեռ չեն բավարարում. Կարայան
«Սա լուրջ իրադարձություն է հայ-իրանական հարաբերությունները առևտրատնտեսական բնագավառում զարգացնելու համար»,-այս մասին այսօր Երևան Էքսպո ցուցահանդեսային համալիրում Իրանական կազմակերպությունների առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացմանը նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Նախարարը հույս հայտնեց, որ այս միջոցառումները՝ Իրանում հայկական ապրանքների ցուցահանդեսը և Երևանում իրանական ապրանքների ցուցահանդեսը, կդառնան ավանդույթ և իրենց մեծ լուման կունենան՝ հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու համար։
«Մենք բազմիցս իրանցի գործընկերների հետ արձանագրել ենք, որ հայ-իրանական հարաբերություններն առևտրատնտեսական ոլորտում դեռ չեն բավարարում, բավականին մեծ ներուժ կա չօգտագործված։ Պետք է ջանքեր չխնայենք, որպեսզի մեր հարաբերություններն այս ոլորտում հասցնենք մեր բարեկամական լավ հարաբերությունների մակարդակին»։
Սուրեն Կարայանն իրանցի գործընկերներին վստահեցրեց, որ այս ցուցահանդեսը կլինի շատ արդյունավետ և ավարտից հետո իրանցի գործընկերներն արդեն անհամբեր կսպասեն Հայաստանում կայանալիք մյուս ցուցահանդեսին։
Հարակից հրապարակումներ`
- Նոր նախադրյալներ նորարարության ոլորտում՝ հայ-իրանական գործակցության համար
- «Մեղրի» և «Արաս» գոտիների համագործակցությունը՝ հայ-իրանական փոխգործակցության լավագույն կամուրջ. Կարայան
- Աշոտ Մանուկյան. Էներգետիկ ոլորտում հայ-իրանական ծրագրերը բարեհաջող ընթանում են
- Սննդի և ոչ ոգելից խմիչքների ոլորտում հայ-իրանական համագործակցությունը կընդլայնվի