Վարչապետի կողմից տրված հանձնարարականների վերաբերյալ հաշվետվություն կներկայացվի
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ իր կողմից տրված հանձնարարականների կատարմանը: Նրա խոսքով՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին իր կողմից տրվել են թվով շուրջ 260 հանձնարարականներ։
Հաշվի առնելով հանձնարարականների միջոցով բարձրացված հարցերի և հիմնախնդիրների կարևորությունը, վարչապետը անհրաժեշտ համարեց անդրադառնալ դրանց կատարողականների հսկողությանը և արձանագրված արդյունքներին։
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ամփոփել և ներկայացնել տրված հանձնարարականների կատարողականի հսկողության արդյունքները և նշվածի վերաբերյալ կազմակերպել Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն։
Մարզպետներին էլ հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի, ստեղծված աշխատատեղերի, սեփական եկամուտների, աղբահանության և այլ հայտանիշների, որոնք հստակ ձևակերպել ենք ինչպես նաև ընթացիկ միջոցառումների վերաբերյալ հանրությանը ներկայացնել հաշվետվություն:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում