Մշակույթ 11:47 23/09/2017 Հայաստան

Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը մեկ շաբաթում ունեցել է հազարավոր այցելուներ

Հայաստանի Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15-ից գործող հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսն արդեն ունեցել է 4000 այցելու: Այս մասին տեղեկանում ենք պատկերասրահի ֆեյսբուքյան էջից:

Ծովանկարչի աշխատանքները դիտելու են գնում տարիքային տարբեր խմբի մարդիկ: Մեծ թիվ են կազմում նաև ընտանիքներով այցելությունները:

Ցուցահանդեսում ներկայացված է 52 գեղանկար, 26  գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։

Ցուցահանդեսը գործելու է մինչև 2018 թ. հունվարի 15-ը:

Տեղեկացնենք, որ Ազգային պատկերասրահը փակ է միայն երկուշաբթի օրերին:  «Արարում» ցուցահանդեսի տոմսի արժեքն է 1500 դրամ, ոչ մասնագիտական բուհերի ուսանողների համար՝ 750 դրամ, մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և սաների համար՝ 400 դրամ, դպրոցականների համար՝ 300 դրամ: 


Լուսանկարները՝ Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից: 

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին  Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։

Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:49
Քենսինգտոնյան պալատը տարածել է արքայազն Ջորջի նոր նկարները՝ 6-ամյակի կապակցությամբ
Քենսինգտոնյան պալատը տարածել է Քեմբրիջի դուքս ու դքսուհի Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի որդու՝ արքայազն Ջորջի նոր լուսանկարները՝ նրա ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ստենդափ-կատակերգուն մահացել է բեմում
Հնդիկ ստենդափ-կատակերգու Մանջունաթհ Նայդուն մահացել է Դուբայում ելույթի ժամանակ։ Նշվում է, որ մահվան պատճառ է դարձել սրտի կանգը։...
Աղբյուր` Panorama.am
09:00
Թուրքմենստանի նախագահի «մահվան» լուրը տարածած քաղաքագետը ներողություն է խնդրել
Թուրքմենստանի նախագահի «մահվան» լուրը տարածած քաղաքագետը ներողություն է խնդրել Եվրասիական խնդիրների մոնիթորինգի կենտրոնի տնօրեն,...
Աղբյուր` Panorama.am
20:00
21-րդ դարի ամենաշատ կատարված հիթը
Հետազոտությունն անցկացրել է Billboard ամսագիրը։
Աղբյուր` Panorama.am
19:51
Աշխարհում ամենաշատ «Instagram»-ի օգտատեր ունեցող երկրները
Թուրքական «Ajans Press» լրատվական գործակալությունն ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու, թե աշխարհում որ երկրներն են ամենից շատ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Հնդկաստանում երեքգլխանի երեխա է ծնվել
Հնդկաստանի Ուտար-Պրադեշ կոչվող նահանգում հուլիսի 11-ին երեքգլխանի աղջնակ է լույս աշխարհ եկել։ Հայտնում է  МИР 24 –ը։ Բժիշկները...
Աղբյուր` Panorama.am
19:30
«Բամբասողը» վերադառում է
2000-ին տարածված «Բամբասողը»  սերիալը, որը պատմում է մանհեթնյան էլիտայի և բարձրակարգ  դպրոցի ուսանողների մասին,...
Աղբյուր` Panorama.am
19:24
Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստը՝ ըստ Նեյմարի
Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը, որը կարող է լքել փարիզցիներին ընթացիկ տրանսֆերանային պատուհանի ժամանակ, ներկայացրել է իր կարիերայի...
Աղբյուր` Panorama.am
19:19
Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան
Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերությունների միության՝ TÜBİDER-ի նախագծերի ղեկավար Նիզայի Սարալն անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
19:09
Լոռու մարզում ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակը նվազել է
Լոռու մարզի դատախազությունում ամփոփվել է 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում  մարզի տարածքում արձանագրված բնակարանային գողությունների և...
Աղբյուր` Panorama.am
18:56
Ինքնաթիռի թևի բարձրացած նիգերիացուն ձերբակալել են
Նիգերիայում տղամարդը բարձրացել է ինքնաթիռի թևին, որն արդեն պատրաստվել էր թռիչքի։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:43
Շոտլանդիան թմրամիջոցներից ամենակախյալ երկիրն է Եվրոպայում
Շոտլանդիայի իշխանությունները հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն երկրում արձանագրվել է թմրամիջոցների մահվան դեպքերի ռեկորդային քանակ:...
Աղբյուր` Panorama.am
18:29
Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Սերենա Ուիլյամսը 2019-ի ամենանորաձև մարզիկն է
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ճանաչվել է 2019 թ. ամենանորաձև մարզիկը։ Գազետա.ռու կայք, հղում անելով Sports Illustrated-ին, գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Անգլիայի և Ուելսի փաստաբանների միությունը Թուրքիայի մասին զեկույց է ներկայացրել
Անգլիայի և Ուելսի իրավաբանների միությունը Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։ Եվրոպայի տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:57
Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են
«Հայոց ցեղասպանությունից հետո Բինգյոլում հայերից մնացած մշակութային հարստությունը հետզհետե ոչնչանում է։ Շատ աղոթատեղիներ քանդվում են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է
Հայ եկեղեցու տոնացույցում կան նաև առաքյալների հիշատակության առանձին տոներ:
Աղբյուր` Panorama.am
17:32
Պեկին-2022-ը՝ ընդդեմ կլիմայական փոփոխությունների
Պեկին-2022-ի կազմկոմիտեն նպաստում է էկոլոգիական նորարարություններին: Բացի այն ,որ նրանք որոշել են օգտագրոծել «կանաչ»...
Աղբյուր` Panorama.am
17:18
Անջելինա Ջոլին թույլ է տվել Բրեդ Փիթին երեխաներին տանել իր մոտ
«Սա դրական քայլ է, Բրեդը երջանկությունից յոթերերոդ երկնքում է»։
Աղբյուր` Panorama.am
17:12
27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի կողմից ծնողների...
Աղբյուր` Panorama.am
17:05
ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արարատում գնացքի հարվածից քաղաքացին մահացել է
Նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր` Panorama.am
16:49
Ստեփանավանի քաղաքապետարանը Երևան աղբատար մեքենա է ուղարկել
Ստեփանավանից Երևանին օգնության հասած աղբատար մեքենան դուրս եկավ աղբահանության: «Շնորհակալ ենք Ստեփանավանի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Այսօր նշվում է Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը
Հուլիսի 20-ին ավելի քան 70 երկիր նշում է Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը: Նախատեսվում են բազմաթիվ և բազմատեսակ միջոցառումներ` փառատոններ,...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ռադայի երգչուհի-թեկնածուն հայտնել է իր վրա հարձակման մասին
Ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն, որն առաջադրել է իր թեկնածությունը Գերագույն ռադայի ընտրություններում Յուլիա Տիմոշենկոյի...
Աղբյուր` Panorama.am
16:18
Գորիի վթարի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված աղջիկը նշել է 17-ամյակը
Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված աղջկա...
Աղբյուր` Panorama.am
16:07
Զարեհ Սինանյանը հանդիպել է «Դիալոգ»-ի ներկայացուցիչների հետ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում իր երրորդ աշխատանքային օրը սկսեց «Դիալոգ» կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
15:58
Վթար Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ
«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ-Օձուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով կուսակցության կողմից կազմակերպված երիտասարդական ճամբարի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}