Եզակի դինոզավրը դարձել է Կալիֆորնիայի խորհրդանիշ
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը նահանգի պաշտոնական խորհրդանիշն է ճանաչել Augustynolophus morrisi եզակի դինոզավրը, որի մնացորդնրը հայտնաբերվել են Կալիֆորնիայում մի քանի տարի առաջ: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, հղում անելով yahoo.com-ին, պարզվել է, որ այդ տարածաշրջանը երկրում միակ վայրն է, որտեղ 66 միլիոն տարի առաջ այս սողունն ապրել է:
Կալիֆորնիայի նոր խորհրդանիշի ձեռքբերման հետ կապված Բնական պատմության թանգարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված դինոզավրին: Ներկա պահին Կալիֆորնիան արդեն ունի 33 խորհրդանիշ:
ԱՄՆ-ում միայն յոթ նահանգ և Կոլումբիայի շրջանը ունեն պաշոնական դինոզավրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ