Ջենիֆեր Լոպեսը մեկ միլիոն դոլար օգնություն կհատկացնի «Մարիա» փոթորկից տուժածներին
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը 1 միլիոն դոլար օգնությունը կհատկացնի Պուերտո Ռիոկոյի բնակիչներին, ովքեր տուժել են «Մարիա» փոթորկից։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին երգչուհին հայտնել է Նյու-Յորքում կայացած մամուլի ասուլիս ժամանակ։
Լոպեսը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ մի քանի օրվա ընթացքում չի կարողացել կապի դուրս գալ այնտեղ ապրող հարազատների հետ։
«Ալեքս Ռոդրիգեսը և ես օգտագործում ենք մեր բոլոր կապերը զվարճանքի, սպորտի, բիզնեսի ոլորտում, որպեսզի հասնենք աջակցության»,- հայտարարել է նա աուլիսի ժամանակ։ Նա նաև իր «Ինստագրամի» էջում տեղաուղերձ է հրապարակել՝ կոչ անելով օգնել տուժած շրջանների բնակիչներին։
Երգչուհի Ջենիֆեր լոպեսի ծնողները ևս Պուերտո Ռիկոյից են, իսկ նրա զուգընկերոջ՝ մարզիկ Ալեքս Ռոդրգեսի ընտանիքը՝ Դոմինիկյան հանրապետությունից։