Անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կարելի է կատարել նաև սահմանային անցման կետերում
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «ՀՀ ոստիկանությունը բազմիցս տեղեկացրել է, որ ՀՀ պետական սահմանի անցման բոլոր կետերում շաբաթվա յուրաքանչյուր օր և ժամի գործում է հին նմուշի անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու ծառայությունը։
Այսինքն, այն դեպքում, երբ քաղաքացին ունի խնդիր շտապ ճամփորդելու հետ կապված կամ ճամփորդելուց առաջ մոռացության է մատնել և չի դիմել անձնագրում վավերականության նշում կատարելու համար, իսկ օրը ոչ աշխատանքային է կամ աշխատանքային ժամն ավարտվել է, կարող է դիմել սահմանային անցման կետում գործող ԱՎՎ ծառայությանը։
Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն.
-մինչև 35 տարեկան արական սեռի քաղաքացիները իրենց հետ պետք է ունենան զինվորական գրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ, իսկ տարկետում ունենալու դեպքում՝ այն հավաստող փաստաթուղթ,
-բացի յուրաքանչյուր տարվա համար վճարվող 1.000-ական դրամ պետական տուրքից, վճարվում է նաև միանվագ 10.000 դրամ տուրք՝ անկախ վավերացման տարիների քանակից»։
Հարակից հրապարակումներ`
- Այսուհետ մարզերում ևս հնարավոր կլինի անձնագիր ստանալ 3-րդ աշխատանքային օրը. Բիչախչյան
- Բիչախչյան. Վաղվանից այլևս չեն երկարաձգվելու հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները
- Բիչախչյան. Անձնագիր ստանալու ժամկետները փոփոխվել են
- Բիչախչյան. Անձնագրի վավերականության ժամկետը լրանալու համար քաղաքացին չի կարող ենթարկվել պատասխանատվության
- Բիչախչյան. Հին նմուշի անձնագիր ստանալու կարգում կատարվել է փոփոխություն
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում