90-ականների լեգենդար մոդելները ստվերել են Նորաձևության շաբաթվա երիտասարդ մոդելներին
Միլանի նորաձևության շաբաթվա շրջանում ցուցադրվել է Versace-ի 2018 թվական գարուն-ամառ նոր հավաքածուն: Դոնատելլա Վերսաչեին հաջողվել է մեկ բեում հավաքել 1990-ականների լավագույն մոդելներին՝ 51-ամյա Սինդի Քրոուֆորդ, 47-ամյա Կլաուդիա Շիֆեր, 47-ամյա Նաոմի Քեմբլ, 48-ամյա Հելեն Քրիստենսեն և Ֆրանսիայի նախկին առաջին տիկին, 49-ամյա Կարլ Բրունի: kp.ru-ն գրում է, որ բոլորը փայլուն ոսկե զգեստներով են եղել՝ ընդգծելով իրենց նախկինի պես անթերի կազմվածքը:
Պոդիումի թագուհիներն այնքան տպավորիչ տեսք են ունեցել, որ հեշտությամբ ստվերել են ցուցադրության մյուս մասնակիցներին՝ իրենցից 20-30 տարով փոքր մոդելներին:
Լեգենդար մոդելները ցուցադրության վերջում են դուրս եկել Դոնատելլա Վերսաչեիի հետ միասին:
Այսօր պոդիումի թագուհիները գրեթե չեն մասնակցում ցուցադրությունները (բացառությամբ, թերևս, Նաոմի Քեմբլի), այդ իսկ պատճառով նրանց համատեղ ցուցադրությունը նորաձևության աշխարհում իսկական իրադարձություն է եղել: Չնայած նրանք արդեն բոլորն էլ 40-ից ավելի տարիք ունեն, 90-ականների գեղեցկուհիներն այնքան հիանալի տեսք ունեն, որ ապացուցում են՝ նախկին թոփ-մոդելներ չեն լինում:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան