ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ
Ամենամսյա պարբերականությամբ ավանդի տոկոսների ստացման հնարավորությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Շահավետ» և «Պրոգրես» ֆիզիկական անձանց կողմից ժամկետային ավանդների ներգրավում՝ ամենամսյա պարբերականությամբ տոկոսների վճարման հնարավորությամբ, տարեկան հետևյալ տոկոսադրույքներով.
. ՀՀ դրամ՝ 8.25
. ԱՄՆ դոլար՝2.4 %
. Եվրո՝ 0.95%
. Ռուբլի՝ 4.5 %
Կուտակված տոկոսագումարները հաշվեգրվում են ավանդատուի հաշվին յուրաքանչյուր ամիս (30 օրացուցային օր պարբերականությամբ):
Բանկից հայտնում են, որ ավանդները կարող են ձևակերպվել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից առավելագույնը 730 օր ժամկետով:
Տոկոսագումարը հաճախորդի ցանկությամբ կարող է հաշվեգրվել նաև MasterCard և Visa միջազգային վճարային համակարգերի պլաստիկ քարտերին, որոնք Բանկը ավանդատուներին տրամադրում է որպես նվեր և առանց քարտի սպասարկման ամսական միջնորդավճարի՝ ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում:
«Շահավետ» և «Պրոգրես» ավանդների պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկատվութոյւն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցում, www.vtb.am կայքում կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով: