Հասարակություն 12:50 26/09/2017 Հայաստան

Երևանի պետական կրկեսը դեռ մեկ տարի էլ հանդիսատես չի ընդունի

Երևանի կրկեսի շենքն արդեն պատրաստ է, կատարվում են ներքին աշխատանքներ, որոնք դեռ  մեկ տարի էլ կշարունակվեն:

«Հարցնում եմ շինարարներին, թե երբ կավարտվի, ասում են՝ մեկ տարուց»,- Panorama.am-ին ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, «Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը:

Նա նշեց, որ ներքին աշխատանքների իրականացման համար հատուկ մասնագետներ են  հրավիրում Մոսկվայից, ովքեր մասնագիտացված են կրկեսային տնտեսության, անվտանգության, տեխնոլոգիաների գծով. «Մի քանի օրից Երևան կժամանի Մոսկվայից՝ Նիկուլինի անվան կրկեսի գլխավոր տեխնոլոգ Վլադիմիր Տարասովը, ով լուսային, ձայնային, օդային համակարգերի մասնագետ է»։

Նաև ասաց, որ կրկեսն, ընդհանրապես, բարդ մեխանիզմ, կառուցվածք ունեցող շինություն է,  հաճախ անհրաժեշտ են լինում նյութեր, որոնք Հայաստանում չկան, բերում են հիմնականում Մոսկվայից. «Այդ իսկ պատճառով մի քիչ ուշանում է մեր կրկեսի շինարարության ավարտը»:

Ս. Պետրոսյանը տեղեկացրեց, որ կրկեսի անձնակազմը շարունակում է ստեղծագործական աշխատանքը, Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան նոր է վերադարձել Արցախից, որտեղ ելույթներ են ունեցել բոլոր գյուղերում, զորամասերում:

Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Տաշիր Գրուպ»-ի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է վերանորոգի Երևանի կրկեսը: Երևանի կրկեսի շենքը որոշվեց քանդել, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։ 2011թ. օգոստոսի 1-ից սկսվել են Երևանի պետական կրկեսի կառուցման աշխատանքները: Նոր շենքի նախագծի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը:

Կրկեսի շենքը 1962թ. հիմնադրման օրվանից հետո չի վերանորոգվել:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:49
Վթարային ջրանջատում Կապանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մայիսի...
Աղբյուր` Panorama.am
18:40
ՀՀ նախագահի ներկայությամբ նախարարները երդվեցին
ՀՀ նախագահի՝ Մաշտոցի պողոտայում գտնվող նստավայրում ավարտվեց կառավարության անդամների երդման արարողությունը: Մինչ օրենքով սահմանված երդման տեքստն...
Աղբյուր` Panorama.am
18:37
«Զոնտիկներ» հասնելն ավելի հեշտ ու անվտանգ կդառնա
Շուտով Արցախի Հունոտի կիրճի՝ Շուշի-Քարին տակ արահետն ավելի բարեկարգ ու ավելի հասանելի վիճակում կլինի։ Հայ լեռնագնացների միությունն  ու նրա...
Աղբյուր` Panorama.am
18:25
ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հրաժարականի դիմում է ներկայացրել
«Երկարամյա գործունեությունից հետո հեռանալու որոշում եմ կայացրել»։
Աղբյուր` Panorama.am
18:20
Շատ վատ է, որ բուհերի բյուջեների կեսից ավելին ձևավորվում է ուսանողների վարձերից. Արայիկ Հարությունյան
«Բուհերի ռեկտորներին նշանակում են այն խորհուրդները, որոնք իշխանությունն են ձևավորում, և այդ ռեկտորները ստիպված էին որոշակի պարտավորություն...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների անցկացման վայրերի տեղազննմանը
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային...
Աղբյուր` Panorama.am
18:02
ՌԴ-ից դեպի Վրաստան և Հայաստան «առևտրային միջանցքները» հրաշալի այլընտրանք կլինեն. վրացագետ
«Լարսը Հայաստանի համար խնդրահարույց ուղղություն է, և այլընտրանքը միայն օգուտներ կբերի»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
17:53
Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնց մասնակցող կուսակցությունները վերջնական տեսքի են...
Աղբյուր` Panorama.am
17:41
Իմ մտքով անցել է բյուջե նախատեսել այդ ավարտական միջոցառումների համար. ԿԳ նախարար
«Խոսքը չի վերաբերում ավարտական երեկոների համար հավաքված գումարներին, այլ այն  հսկայական գումարների, որոնք հավաքվում են և նվերների...
Աղբյուր` Panorama.am
17:28
Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կամզը, որը նախապատրաստվելու է...
Աղբյուր` Panorama.am
17:18
«Դա մեր ավանդույթներից է». Պեսկովը բացատրել է՝ ինչու է Պուտինը Մերկելին ծաղիկ նվիրել
Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առճակատման ու փոխադարձ անվստահության մակարդակն այնպիսին է, որ անգամ անմեղ ծաղկեփունջը, որ տղամարդը նվիրում է կնոջը՝...
Աղբյուր` Panorama.am
17:09
Գնաճին հիմնականում նպաստել են պարենային ապրանքների գների փոփոխությունները. Արթուր Ջավադյան
Արթուր Ջավադյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Ռուսաստանից ունեցել ենք տրանսֆերտների՝ 14.6 տոկոսով աճ։
Աղբյուր` Panorama.am
16:48
Ամասիա համայնքում կբացվի բրդի վերամշակման գործարան
Գյուղնախարարը մասնակցել է ծրագրի մեկնարկի արարողությանը։
Աղբյուր` Panorama.am
16:39
Վարկերի սառեցման, տոկոսադրույքների իջեցման մասին չի խոսվել. ԿԲ նախագահ
«Վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել»,,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ Կենտրոնական բանկի...
Աղբյուր` Panorama.am
16:35
Բիթքոինն աճել է՝ հասնելով 8,5 հազար դոլարի
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝  բիթքոինի փոխարժեքմ այսօր փոքր-ինչ աճել է՝ հասնելով 8,5 հազար դոլարի:...
Աղբյուր` Panorama.am
16:29
Վիգեն Սարգսյանը Արմեն Գրիգորյանի հարցազրույցը լսելուց հետո հիասթափվել է
«Պարոն Գրիգորյան, պաշտոնը պարտավորեցնում է, առավելևս՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»:
Աղբյուր` Panorama.am
16:26
2017թ. քննված կոռուպցիոն բնույթի քրգործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ
2017թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 599 անձ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է...
Աղբյուր` Panorama.am
16:19
ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
Մայիսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի շուրջ 700 բնակիչների` իրեն...
Աղբյուր` Panorama.am
16:10
Սերժ Սարգսյանը մասնակցել է Սպարապետի մոր հուղարկավորությանը
Այսօր Սարգսյան ընտանիքի բարեկամները, հարազատները, ընկերները, քաղաքական ու հասարակական գործիչներ Արարատ գյուղի սուրբ Հակոբ եկեղեցում վերջին...
Աղբյուր` Panorama.am
16:08
Վերազինումը կնպաստի «Երևանի ՋԷԿ»-ի արտադրական ցուցանիշների բարելավմանը
Այս տարվա օգոստոսին կմեկնարկի «Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման ծրագիրը, որը թույլ կտա բարելավել կայանի աշխատանքի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Ահազանգ․ Փրկել «Ռոսիա» կինոթատրոնի շենքը
Մտավորականներն ահազանգում են «Ռոսիա» կինոթատրոնի շենքը փրկելու անհրաժեշտության մասին և նորանշանակ մշակույթի նախարարի ուշադրությունը...
Աղբյուր` Panorama.am
15:59
Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Սերգեյ Մերգելյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 21-ին ուղերձ է հղել ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին: Նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:47
Արմեն Սարգսյանը և Դեմետրիս Սիլուրիսը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին: ՀՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:39
Նոր մտածելակերպով երիտասարդների և փորձառու մարդկանց սինթեզի արդյունքում երկրում դրական փոփոխություններ լինեն. տնտեսագետ
ՀՀ կառավարությունն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի տնտեսության առանցքային ցուցանիշներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
15:37
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ռաֆտինգ
Դեբեդն ունի ռաֆտինգի համար բարենպաստ՝ 4+ աստիճանի բարդություն:
Աղբյուր` Panorama.am
15:10
Առաջարկվել է ստեղծել Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական ձևաչափ. Արա Բաբլոյան
«Կիպրոսի խորհրդարանի պատվիրակության այցը Հայաստան ծանրակշիռ ներդրում կունենա մեր բարեկամական երկրների միջպետական հարաբերությունների առավել...
Աղբյուր` Panorama.am
15:05
Մերձմոսկովյան դպրոցում առաստաղը փլվել է դասի ժամին
Մերձմոսկովյան դպրոցում դասի ժամին առաստաղն ընկել է աշակերտների վրա։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն։ Տեղի պատգամավորներից մեկը՝ Նիկոլայ...
Աղբյուր` Panorama.am
15:00
Պարագվայը Երուսաղեմում դեսպանատուն է բացել
ԱՄՆ-ից և Գվատեմալայից հետո սա երրորդ երկիրն է, որը նման քայլի է դիմել։
Աղբյուր` Panorama.am
14:56
20-ամյա երիտասարդի սպանությունը տեղի է ունեցել ավտոտնակում
Այնտեղից դին տեղափոխել են Սիլիկյան թաղամաս և այրել՝ հետքերը թաքցնելու համար
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր
15:31 21/05/2018

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}