Շատերն իրենց բիզնես շահը ներկայացնում են որպես գյուղացիների ապրելու բնական իրավունքի իրացում. նախարար
«Մարդիկ նախարարությունից պահանջում են խստացնել ռեժիմը, բացառել ծառահատումները, և երբ սկսում ենք լիարժեք գործել, բացառել դրանք, այդ ժամանակ էլ սկսում են քննադատություններ՝ թե դա մեր ապրուստի միջոցն էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով Հաղարծինի բնակիչների կողմից ծառահատումների հետ կապված ճանապարհների փակման դեպքին։
Մինասյանը մանրամասնեց, որ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր կազմակերպված օգտագործելով քաղաքացիներին, գյուղացիներին, հանում են փողոցներ և փորձում են իրենց անձնական բիզնես շահը ներկայացնել՝ որպես գյուղացիների ապրելու բնական իրավունքի իրացում։
«Սա նաև էկոմշակույթի իսպառ բացակայության մասին է խոսում, երբ մարդիկ մտածում են, որ ծառը հատելով կարող են իրենց ապրուստի միջոցը հոգալ, բայց այդ ծառը իր ապագա երեխաներինն է: Հաշվի առնելով բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը՝ դրամաշնորհային ծրագրեր են իրականացնում անտառամերձ համայնքներում և մտադիրություն կա նաև էներգախնայողության ծրագրեր իրականացնել: Հայաստանը անտառային տարածքներով հարուստ չէ, մեր անտառային տարածքները պահպանային նշանակության անտառներ են: Չենք կարող այսօր կտրել ծառերը և մտածել, թե վաղը լավ կարող է լինել»,-ասաց նախարարը։
Արծվիկ Մինասյանը հավելեց, որ սրա հետ կապված խորհրդակցություններ են եղել նախագահի, վարչապետի մոտ և այս առումով իրենց քայլերը շատ կոշտ ու կտրուկ են լինելու:
Հարակից հրապարակումներ`
- Տավուշի մարզպետը վարչապետին է ներկայացրել Հաղարծինի բնակիչների մտահոգությունները
- Դատախազությունը խստացնում է ապօրինի անտառահատումների դեմ պայքարը
- Վարչապետ. Ապօրինի անտառահատումների նկատմամբ լինելու ենք չափազանց կոշտ
- Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ ջոկատի տեսուչին և «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահին
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով երկու անձ կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին