Ռոսկոմնադզորի ղեկավարը սպառնացել է արգելափակել Ֆեյսբուքը
Ռոսկոմնադզորը (Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայություն) կարգելափակի Ֆեյսբուքը ՌԴ-ում, եթե սոցցանցը չկատարի 2018 թվականին անհատական տվյալների տեղայնացման մասին ՌԴ օրենքը: Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ժարովը:
«Օրենքը պարտադիր է բոլորի համար: Ցանկացած դեպքում մենք կամ կհասնենք նրան, որ օրենքը կատարվի, կամ ընկերությունը կդադարեցնի աշխատանքը ՌԴ տարածքում, ինչպես, ցավոք, դա եղավ Linkedin-ի հետ: Այստեղ բացառություններ չկան»,- ասել է Ժարովը:
Նրա խոսքով, Ռոսկոմնադզորում հասկանում են, որ դա յուրահատուկ ծառայություն է:
«Մենք լավ գիտակցում ենք, որ Ֆեյսբուքը ՌԴ տարածքում մեծաթիվ օգտատերեր ունի, մյուս կողմից, մենք հասկանում ենք, որ դա միակ նմանատիպ ծառայությունը չէ, կան նաև այլ սոցցանցեր»,- ասել է գերատեսչության ղեկավարը:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ավելի վաղ Ժարովն ասել էր, որ Թվիթերը տեղեկացրել է Ռոսկոմնադզորին՝ 2018-ին ռուսաստանցիների անձնական տվյալները ՌԴ տարածք տեղափոխելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ