Համանախագահները նահանջում են, ինչը վատ նշան է հայկական կողմի համար. քաղաքագետ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նյույորքյան վերջին հանդիպումը երկար սպասված հանդիպում էր: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը մտահոգ է՝ թույլ չտալու ապրիլյան պատերազմի կրկնություն, դրա համար էլ նման հանդիպում նախաձեռնեց:
«Առաջին անգամ էր, սակայն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չխոսեցին Վիեննայի պայմանավորվածության առաջին երկու կետերի մասին՝ անդրադառնալով միանգամից երրորդ կետին: Արդյո՞ք սա նշանակում է, որ միջազգային հանրությունը հաշտվել է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման հետ: Փաստարկներ կան պնդելու, որ դա լիովին հանրավոր է:
ԵԱՀԿ Մինսկի խումբը կարծես միջոցներ չի գտնում ճեղքելու Ադրբեջանի դիմադրությանը: Ես տեսնում եմ ՄԽ համանախագահների կողմից մի տեսակ փախուստ, նահանջ՝ նախկին դիրքերից, ինչը վատ նշան է հայկական կողմի համար: Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները պետք է հետամուտ լինեն պարզաբանումների համար կամ արդեն հայտնի փաստարկները ներկայացնեն հանրությանը»,- ընդգծեց Ստեփան Սաֆարյանը:
Բանախոսը միաժամանակ համոզմունք հայտնեց՝ Նյու Յորքում տեղի ունեցավ մի բան, որի արդյունքում Հայաստանը կամ ստիպված է հրաժարվել իր որդեգրած դիրքորոշումներից, կամ միայնակ շարունակել շրջանառել ապրիլյան պատերազմից հետո ներկայացրած պնդումները:
Ստեփան Սաֆարյանը նշեցց, որ Սարգսյան-Ալիև կայանալիք հանդիպմանը հայկական կողմը պետք է պնդի Վիեննայի պայմանավորվածությունների կատարման վրա՝ այդ հանգամանքը ներկայացնելով որպես բանակցությունների շարունակության միակ հնարավորություն:
Անդրադառնալով Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեին՝ քաղաքագետը շեշտեց՝ հանրաքվեի շուրջ Հայաստանում միանշանակ վերաբերմունք չկա, սակայն անկախ դրանից՝ միանշանակ է, որ Թուրքիան շահագրգռված է լինելու զսպել հայ-քրդական որևէ տանդեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ