Եվրահանձնաժողովի նախագահ. «Թուրքիան հսկայական քայլերով հեռանում ԵՄ-ից»
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրամիությունից (ԵՄ):
«Էրմենիհաբեր»-ը գրում է, ըստ թուրքական «Aydinlik» լրատվակայքի՝ Յունկերը այդ մասին ասել է գերմանական «Bild» պարբերականի հետ զրույցում:
Նա, խոսելով ԵՄ-Թուրքիա հարաբերությունների մասին, շեշտել է, որ չպետք է թույլ տալ Անկարային եվրաանդամակցության հարցում ունեցած անհաջողությունները բարդել ԵՄ-ի վրա:
«Թուրքիայում մի մեծ շերտ կա, որ Եվրոպայի կողմնակից է, հենց այդ շերտին էլ պետք է ուժեղացնենք և չհիասթափեցնենք»,-ասել է Յունկերը:
Աղբյուրը հիշեցնում է, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել էր.
«Պարզ հայտարարում եմ, որ այս գործընթացը դադարեցնեղը, սրբիչ նետողը մենք չենք լինելու: Իրականում մենք Եվրամիությանն անդամակցելու կարիք արդեն չունենք: Եթե ԵՄ-ն ուզում է թռիչք կատարել, ապա դրա միակ ճանապարհը Թուրքիային անդամ դարձնելով տնտեսապես և մշակութապես ընդարձակվելն է: Եթե ԵՄ-ն դա անի, ապա մենք ուրախ կլինենք Եվրոպայի ապագայի մեջ ներդրում ունենալու համար: Եթե ԵՄ-ն այդպես չանի, մեզ համար կարևոր չէ: Մենք կշարունակենք առաջ շարժվել մեր ճանապարհով»:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ քաղաքական ուժերը առաջարկել են դադարեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները
- Ավստրիան ևս դեմ է ԵՄ-Թուրքիա մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը
- Մարտին Շուլց. «Եթե ես կանցլեր դառնամ, կդադարեցնեմ Թուրքիայի հետ բանակցությունները»
- Իսպանիայում Թուրքիա-ԵՄ համաձայնագրի դեմ լայնածավալ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել
- Անիմաստ է խոսել Թուրքիայի ԵՄ հեռանկարների մասին, եթե այդ երկիրը չի ճանաչում Կիպրոսը. Հունաստանի ԱԳՆ