Հասարակություն 10:03 04/10/2017 Հայաստան

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ պայմաններում, մշտապես զինվորի կողքին կանգնած բժիշկն, իր կոչմանը հավատարիմ, կյանքեր է փրկում:

Օրեր առաջ վիրաբույժը վիրահատել է ժամկետային զինծառայող Դավիթ Նազարյանին: 15 ժամ տևած վիրահատության ընթացքում վերականգնել է զինվորի ձեռքի մատները:

Դավիթը պատմում է՝ պատահական է վիրավորվել, պարապմունքի ժամանակ մի մեղու փորձել է խայթել, դրանից խուսափելու համար անկանոն շարժումներ է արել ու ձեռքը մնացել է «վասիլյոկ» տեսակի ականանետի տակ: Նրա մատները կտրվել են, սակայն Արտավազդ Սահակյանի շնորհիվ այսօր դրանք ամբողջությամբ վերականգնվել են:

«1 տարի 4 ամսվա ծառայող էի, ծառայությունս շատ լավ էր անցնում, բայց այս չարաբաստիկ դեպքի պատճառով հայտնվեցի հիվանդանոցում, հնարավոր էր մատներս կորցնեի»,- արդեն ժպտալով պատմում է Դավիթը:

Արտավազդ Սահակյանն էլ կատակով ավելացնում է. «Չարաբաստիկ մեղվի պատճառով»:
Բժշկի խոսքերով՝ սա այն դեպքն էր, երբ հապաղելը կբերեր անհաջողության: «Դավիթին միանգամից տեղափոխել են մեզ մոտ: Վիրահատությունը տևել է 15 ժամ: Այն կատարվել է տեղային անզգայացմամբ ու Դավիթը, կարծես, մասնակցել է իր վիրահատությանը։ Նա ուժեղ տղա է, կհաղթահարի բոլոր դժվարությունները»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Արտավազդ Սահակյանը՝ հավելելով, որ արդյունքը լավ է, երիտասարդն արդեն մատները շարժում է, շուտով նրան կտեղափոխեն Կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Զինվորն էլ նշում է՝ այդ պահին չի էլ զգացել, որ մատները չկան, հետո արդեն հիվանդանոցի ճանապարհին գիտակցել է, թե ինչ է իր հետ կատարվել. «Ճանապարհին սպաներին հարցրեցի՝ հնարավո՞ր է մատներս վերականգնեն, ասացին, որ այսօր մեր բժիշկները բարձրակարգ վիրահատություններ են անում, որ չպետք է հուսահատվեմ: Դա ինձ ուժ տվեց: Վիրահատության ժամանակ էլ բժիշկներն ինձ ասում էին, որ չմտածեմ, ամեն ինչ լավ է լինելու»:

Արտավազդ Սահակյանի հետ գնում ենք հաջորդ հիվանդասենյակ, որտեղ պառկած է էջմիածնեցի Տարոն Հարությունյանը: Ժամկետային զինծառայողը վիրավորվել է հուլիսի 23-ին դիպուկահարի կրակոցից: Տարոնին անմիջապես տեղափոխել են Մարտակերտ, որտեղ վիրահատել են, հետո տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ երկու օր անց՝ Երևան, կրկին միկրովիրաբույժի մոտ։

«Տարոնի աջ թևի ճաճանչային նյարդն է վնասվել, որը վերականգնվել է։ Այս դեպքում նույնպես սպասվում է երկարատև բուժում, որից հետո ձեռքի ֆունկցիան կվերականգնվի»,- ասում է բժիշկը:
Զինվորի վիրահատությունը տևել է 4 ժամ: Վիրաբույժը նշում է, որ երիտասարդը կկարողանա թևը շարժել. «100 տոկոսանոց արդյունքը ցանկալի է, կարծում եմ՝ կունենանք: Կարևորը՝ տղան ողջ է, առողջ տղա է, թևը վերականգնվելուց հետո կվերադառնա ակտիվ կյանքի»:

Մայրը՝ Լուսինեն, Աստծուն է շնորհակալ, որ որդին հիմա իր կողքին է․ «Թող բոլոր զինվորներն անփորձանք վերադառնան իրենց մայրերի մոտ: Չեմ էլ ուզում հիշել այդ օրերը, տղաս փրկվել է, դրանից կարևոր, թանկ բան ինձ համար չկա»։

Տարոնը միակողմանի ծնողազուրկ է, 9-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը չի շարունակել, աշխատել է, որ մորն օգնի: Իսկ հետո զորակոչվել է բանակ։ Այսօր արդեն 19-ամյա զինվորը մտածում է ապագայի մասին. ուզում է ծրագրավորող դառնալ: «Վստահ եմ՝ լավ է լինելու, կսովորեմ, կաշխատեմ, մայրս, քույրս ինձ են սպասում»,- ասում է զինվորը:

Նշենք նաև, որ նա ծառայել է Թալիշում, մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին:

Տարոնի հարևան հիվանդասենյակում 34-ամյա Վիտալի Դանիելյանն է: Զինծառայողը վիրավորվել է Արցախում, ստացել է հրազենային ծանր վնասվածք: Արտավազդ Սահակյանի խոսքերով՝ բավականին բարդ վիրահատություն է կատարվել, վերականգնվել է նախաբազկի ոսկրերի ամբողջականությունը, նույն վիրահատության ընթացքում կատարվել է ծղիկային նյարդի փոխպատվաստում (տրանսպլանտացիա): Վիտալիի վիրահատությունը տևել է 8 ժամ:

«Ծղիկոսկրը 12 սմ երկարությամբ բացակայում էր, հիմա դա վերականգնել ենք: Վիճակը բավարար է, դեռ 10 օր կպահենք մեր հսկողության տակ: 1985 թվականից նմանատիպ վիրահատություններ կատարվել են, բայց սա իր բնույթով եզակի է»,- նշում է վիրաբույժը՝  հավելելով, որ նման վիրահատություններ կատարել են նաև Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1990- 94 թթ-ին:

Նրա գնահատմամբ՝ սա արդյունավետ վիրահատություն է, պարզապես պետք է հաշվարկները ճիշտ կատարել, որ արդյունքը լավ լինի․ «Ես վստահ էի, որ լավ է լինելու»։

Վիտալին անհամբեր սպասում է հիվանդանոցից դուրս գրվելուն. Ստեփանակերտում երեխաները սպասում են հոր վերադարձին:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ, Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի պլաստիկ և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանն ասում է, որ իրենք մշտապես համագործակցում են ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության հետ, և անհրաժեշտության դեպքում «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրում վիրահատություններ են կատարում: «Բացի այդ, այսօր Բժշկական համալսարանի ռեկտորի նախաձեռնությամբ տարբեր տարիներին վիրավորված տղաները շարունակում են վերականգնողական բուժում ստանալ այստեղ: Դա մշտական բնույթ է կրելու»,- նշում է Արտավազդ Սահակյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:05
«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 մլրդ դրամից ավելի գումար են հափշտակել
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի...
Աղբյուր` Panorama.am
21:04
ՀՀ ԱԳ նախարարը՝ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Հունիսի 22-ին Մինսկում կկայանա Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը:...
Աղբյուր` Panorama.am
21:02
Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ընդլայնել հայ-չեխական կապերը տնտեսության ոլորտում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Վարչապետը կարևորել է Հայաստանում ավիացիոն ոլորտի հետագա զարգացումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլիին: Այս մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:57
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունիսի 22-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում՝ Տերյան և Մ.Գրիգորյան փողոցների...
Աղբյուր` Panorama.am
20:49
Մենք շահագրգռված ենք, որպեսզի «Վեոլիա ջուր»-ն ավելի շատ ներդրումներ իրականացնի. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա...
Աղբյուր` Panorama.am
20:40
2011-ից առ այսօր ՊԲ ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք. Սենոր Հասրաթյան
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Աղբյուր` Panorama.am
20:35
ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը որոշակի գործողություններ է իրականացնում ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:30
ՄԱԿ. Մեկ տարում փախստականների թիվն ավելացել է 3 միլիոնով
2017 թվականին ապաստանի իրավունք է ստացել ընդամենը 100 հազար մարդ։
Աղբյուր` Panorama.am
20:27
Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝...
Աղբյուր` Panorama.am
20:21
Ուսումնասիրություն. Էրդողանի հակառակորդի հանրահավաքներին ավելի շատ մարդ է մասնակցում
Թուրքիայում գործող «Եվրասիական սոցիոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնը» ներկայացրել է ուսումնասիրություն` նախագահների...
Աղբյուր` Panorama.am
20:15
Սիրիան Ինտերպոլին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին կտա երկրի տարածքից հանված մշակութային արժեքների ցուցակը
Սիրիայի մշակութային ժառանգության և թանգարանների վարչությունն ավարտում է գողացված և Սիրիայի տարածքից դուրս տարված արտեֆակտերի ամբողջական ցուցակի կազմումը։
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի ութ թիմ
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, 2018-2019 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությանը...
Աղբյուր` Panorama.am
19:54
Իսրայելը պաղեստինցիների հարձակումները բնութագրել է որպես «պահպանակային ահաբեկչություն»
Իսրայելական իշխանությունները շրջանառության մեջ են դրել նոր եզր՝ «պահպանակային ահաբեկչություն», որն օգտագործում են՝ Գազայի տարածքից...
Աղբյուր` Panorama.am
19:48
Beeline-ի մասնակցությամբ մեկնարկում է ստարտափների աջակցությանն ուղղված ՍտարտՀաբ նախագիծը
Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հայաստանում տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության հաշտեցման պատմական գործընթաց. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը: Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
19:35
Հայաստանում պաղպաղակի, կաթնաշոռի և մածունի արտադրությունը զգալի աճել է
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին հանրապետությունում արտադրվել է  2...
Աղբյուր` Panorama.am
19:26
Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդրով զբաղվող ՀԿ նախագահը խոշոր չափերով յուրացում է կատարել
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հասարակական...
Աղբյուր` Panorama.am
19:19
ՔԾ-ն դադարեցրել է Փաշինյանի, Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ քրեական հետապնդումը
Երևան քաղաքում 2018թ. ապրիլի 13-ից 22-ը տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի...
Աղբյուր` Panorama.am
19:13
ԸՕ քննարկումների ժամանակ բոլորն էլ ինչ-որ բան պետք է ասեն. քաղաքագետ
«Բոլոր հնարավոր ձևաչափերով պետք է քննարկումներ ծավալել»,- ամփոփեց քաղաքագետը։
Աղբյուր` Panorama.am
18:56
Մեսիի մայրը պատմել է որդու տառապանքների մասին
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսիի մայրը՝ Սելիյա Կուչիտին պատմել է, որ որդին շատ է մտահոգվում իր հասցեին հնչող քննադատություններից։...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ալժիրը դպրոցական քննությունների շրջանում անջատում է ինտերնետը
Ալժիրի իշխանությունները դպրոցական քննությունների ընթացքում ամբողջ երկրում անջատում են համացանցը: «Բի-բի-սի»-ի ռուսական ծառայությունը...
Աղբյուր` Panorama.am
18:37
Աճուրդում չեն կարողացել վաճառել Մոցարտի ձեռագիրը
Փորձագետները այդ լոտը գնահատել են «հիանալի»։
Աղբյուր` Panorama.am
18:31
Ախալքալաքի ևս մեկ եկեղեցի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է ստացել
Իխտիլայի (Մերենիայի), Խանդոյի, Մաջադիայի, Օրջայի, Ախալքալաքի եկեղեցիների հետ միասին մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է ստացել նաև...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եվպատորիայում հրդեհի հետևանքով հինգ մարդ է տուժել
Եվպատորիայում հանգստյան տանը բռնկված հրդեհի հետևանքով տուժել է հինգ մարդ: «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, հրդեհը բռնվկվել է տանիքում,...
Աղբյուր` Panorama.am
18:10
Դատապարտյալին տեսակցության եկածների սեռական օրգանների հատվածում բջջային հեռախոսներ են հայտնաբերվել. ՔԿԾ
Նախօրեին՝ ժամը 14:30-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Հարկման արդարությունը»՝ հանրային սննդի ոլորտում
Տնտեսվարողները գոհ են ու դժգոհ, հարկերը բարձրանում են ու նվազում. մասնագետի պարզաբանումը
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}