Քաղաքական 12:29 10/10/2017 Աշխարհում

ԵԽ-ում Ադրբեջանի նախկին դեսպան․ «Խավիարային դիվանագիտության» զեկույցից հետո ամեն ինչ շարունակվում է նույն կերպ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի շրջանակներում կազմակերպվել էր քննարկում «Վերջին իրադարձությունները Ադրբեջանում» թեմայով, որը կենտրոնացել էր ադրբեջանական լվացքատան բացահայտումների ու ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված Ադրբեջանի վերաբերյալ 2 զեկույցների վրա։

Քննարկմանը ներկա էր նաև 2000-ից 2006թ-ներին Եվրամիությունում, Բելգիայում, Նիդերլանդներում ու Լյուքսեմբուրգում, իսկ 2007-ից 2012թթ․ներին Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի դեսպան Արիֆ Մամմադովը։ Մամմադովը, ով աշխատանքից ազատվեց 2015թ․-ին Բաքվի նորակառույց շենքում բռնկված հրդեհի պատճառով Ադրբեջանի իշխանություններին ֆեյսբուքում քննադատելու համար, այժմ ապրում է Բրյուսելում ու նոր քաղաքական շարժում է հիմնել՝ Ադրբեջանից, այսպես ասած, աքսորված ժողովրդավարական ընդդիմության հետ միասին։

Ինչպես ասաց Մամմադովը, «Խավիարային դիվանագիտության» առաջին զեկույցից հետո ամեն ինչ շարունակվում է նույն կերպ։ Անդրադառնալով Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության ու մարդու իրավունքների հարգման վերաբերյալ 2 զեկույցներին՝ նախկին դեսպանն ասաց, որ ցնցվել է, երբ զեկույցում կարդացել է «այսպես կոչված քաղաքական բանտարկյալներ» ու հարց բարձրացրեց․«Արդյո՞ք ՄԻԵԴ վճռից, ԵԽ նախարարների կոմիտեի բազում հայտարարություններից հետո Իլգար Մամմադովն «այսպես կոչված քաղաքական բանտարկյալ է։ Սա ամոթ է ԵԽ-ի ու ԵԽԽՎ-ի համար»»։

Մամմադովն ասաց, որ այն ժամանակ, երբ ինքը խնդիրների առաջ կանգնեց, ԵԽ ոչ մի պաշտոնյա, ովքեր իր նախկին գործընկերներն էին, չէին ցանկանում հանդիպել իր հետ։ Մամմադովը նշեց, որ կազմակերպությունում ոչինչ չի փոխվել ու կարևորեց մեդիայի աշխատանքը՝ կոռուպցիայի բացահայտման գործում, որից հետո միայն «ԵԽ-ն սկսեց տեղից շարժվել, բայց ոչ բարեփոխվել»։

«Մենք տեսնում ենք, որ առկա է խուճապ, բայց չկա ոչ մի գործողություն, և այս 2 զեկույցները, որոնք ներկայացվելու են վեհաժողովում, կազմակերպության ամոթն է, որոնք անգամ վերլուծման արժանի չեն»,-ասաց Արիֆ Մամմադովը։

Քննարկմանը ներկա Յուրի Ձիբլաձեն, ով «Ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման կենտրոնի» նախագահն է, նշեց, որ Ալան Դեստեքսն Ադրբեջանի զեկույցի մեջ դիտավորյալ ներառել է հարցեր, որոնք իր մանդատի մեջ չեն մտնում ու Ադրբեջանում ստեղծված իրավիճակը կապում է «տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ադրբեջանի իշխանությունների կողմից չքավորության դեմ պայքարը կամ կրոնական հանդուրժողականությունը, որը նա գովաբանում է»։

Ձիբլաձեն նշեց, որ այս խնդիրները բարձրացնելով Դեստեքսը կրկնում է այն նույն փաստարկները, որոնք Ադրբեջանի իշխանություններն են օգտագործում՝ երկրում մարդու իրավունքների խախտումներն արդարացնելու համար։

Հիշեցնենք, որ Ալան Դեստեքսն այլևս ԵԽԽՎ անդամ չէ, քանի որ ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի պատճառով նախընտրեց հրաժարվել ԵԽԽՎ-ից՝ բացատրություններից խուսափելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:00
Գագիկ Սարգսյան. Ցանկանում ենք Աշոցքը դարձնել դահուկավազքի կենտրոն
Դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականներն այս օրերին մասնակցում են միջազգային մրցաշարերի և ուսումնամարզական հավաքներ...
Աղբյուր` Panorama.am
18:44
Վստահ եմ՝ Իրանը չի տրվի որևէ սադրանքի. Աղվան Վարդանյան
Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Վահրամ Բաղդասարյանի...
Աղբյուր` Panorama.am
18:37
Մանհեթենում պայթյուն է տեղի ունեցել
Կատարվածի մասին զեկուցվել է ԱՄՆ նախագահ Թրամփին և Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին։
Աղբյուր` Panorama.am
18:27
Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի մեր տարածաշրջանը զերծ մնա պատերազմներից. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղար Պաոլո Կոտա-Ռամուսինոյին և...
Աղբյուր` Panorama.am
18:12
Հայկական գյուղմթերքներն իր որակով մեծ հնարավորություն ունի մուտք գործելու ռումինական շուկա. դեսպան
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է  Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին՝ դիվանագիտական առաքելության...
Աղբյուր` Panorama.am
18:05
Այսօր, առավել քան երբևէ, պետք է կարևորել խոսքի ազատությունը. Ռիչարդ Միլս
 ԱՄՆ դեսպանությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Մեծ Բրիտանիայի և...
Աղբյուր` Panorama.am
17:57
Լուկաշևիչ. Հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեն հունվարին
ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական դեսպան Ալեքսանդր Լուկաշևիչը Մոսկվա-Վիեննա  տեսակամուրջի ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցին:...
Աղբյուր` Panorama.am
17:36
«Ռոսպոտրեբնազոր»-ում առաջարկել են վնասակար մթերքների վրա սև գծանշում անել
Ռուսաստանում վնասակար մթերքի փաթեթների վրա կարող են հայտնվել սև գծանշումներ: Այդ մասին հայտարել է Ռոսպոտրեբնազոր-ի ղեկավար Աննա Պոպովան...
Աղբյուր` Panorama.am
17:23
Շարունակվում է Խոսրովի և Արտավանի անտառային հրդեհների հետևանքների վերացման գործընթացը
Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը նվիրված այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է...
Աղբյուր` Panorama.am
17:11
Կարո Փայլան. «Թուրքիան 8 տարի շարունակ խոչընդոտում է Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը»
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ֆիզիկական անձինք 3-րդ երկրներից կարող են ավտոմեքենա ներմուծել առանց որևէ սահմանափակման. Միրումյան
«Նման եզրահանգումը ճիշտ չէ, պետք է հաշվի առնել որոշ հանգամանքներ»,- ՊԵԿ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:48
ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցությունը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոյի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ Ազգային...
Աղբյուր` Panorama.am
16:36
Անջելինա Ջոլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ հոդված է գրել
Դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի  հետ համատեղ հոդված է գրել The Guardian թերթի համար։...
Աղբյուր` Panorama.am
16:25
Բաբաջանյան-Աշտարակ նոր ճանապարհահատվածի շինարարությունը կմեկնարկի 2018-ի սկզբին
Երևանի քաղաքապետարանի և իտալական «Տերենա Սքավի» ընկերության միջև ստորագրվել է Բաբաջանյան-Աշտարակ նոր ճանապարհահատվածի ...
Աղբյուր` Panorama.am
16:01
ՃՈ աշխատակիցներ են կալանավորվել՝ կաշառքով վարորդական իրավունք տրամադրելու համար
Կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված...
Աղբյուր` Panorama.am
15:48
Սաակաշվիլին իրեն ռազմագերի է հռչակել
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևի Պեչորսկի շրջանային դատարանը Սաակաշվիլիի խափանման միջոցի ընտրության հարցով նիստ է հրավիրել։
Աղբյուր` Panorama.am
15:39
Beeline-ն անցնում է էլեկտրոնային ստորագրության օգտագործմանը
Beeline-ն առաջինը Հայաստանում անցնում է էլեկտրոնային (թվային) ստորագրության օգտագործմանը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը։ Ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:34
«NOKIA»-ին առաջարկվել է Հայաստանում գիտահետազոտական լաբորատորիա ստեղծել
Առաջիկայում «NOKIA»-ի ներկայացվածությունը Հայաստանում կլինի ոչ միայն հեռահաղորդակցության, այլև թվային ենթակառուցվածքների ոլորտում։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Այսօր Արոնյանի մրցակիցն է լինելու Մագնուս Կարլսենը
Լոնդոնում ավարտվում է London Chess Classic շախմատի գերմրցաշարը: Երեկ կայացած ութերորդ տուրում Լևոն Արոնյանն ութերորդ անընդմեջ ոչ-ոքի է արել՝ այս...
Աղբյուր` Panorama.am
15:12
Ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերիր 25-ից
Ձմեռային արձակուրդները  առաջին և երկրորդ դասարանցիների համար կսկսվեն  2017թ. դեկտեմբերի 25-ից մինչև  2018թ. հունվարի 21-ը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ռուսաստանը Սիրիայից դուրս է բերում զորքերը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել՝ Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու մասին: Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը հանդես է եկել քննող հանձնաժողով ստեղծելու պահանջով
Այսօր Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը հանդես է եկել քննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, Ավագանու «ԵԼՔ»...
Աղբյուր` Panorama.am
14:52
Իրանի նախագահը մեկնում է Թուրքիա
Իրանի նախագահ Հասան Ռուհանին վաղը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստին, որը նվիրված է...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մեկ-երկու դեպք բացահայտելով՝ Մարդու իրավունքների ոլորտում առաջընթաց չենք գրանցում. Արա Ղարագյոզյան
Հայաստանում օրենսդրական փոփոխությունների խնդիր կա՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Դեկտեմբերի 11-ին...
Աղբյուր` Panorama.am
14:20
Մեր մշակութային ժառանգությունը պետք է հանենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծաղրալի մրցակցության ճանապարհից. հնագետ
Համլետ Պետրոսյանի խոսքով, մարտադաշտի է վերածվում նաև մշակութային ժառանգությունը. մենք մեկ հաղթում, մեկ պարտվում ենք Ադրբեջանին:
Աղբյուր` Panorama.am
14:04
«Այն բոլոր խութերը, վիճելի դրույթները, որոնք գոյություն ունեին օրինագծում, պահպանվել են». քննարկում
«Կարևոր է, որ այդպիսի օրենք գործի Հայաստանում, բայց կարծում եմ, որ այն չի լուծի մեծ խնդիրներ»,- այսօր «Հոդված 3»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նախագահի խոսքը տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում
11:44 11/12/2017

Նախագահի խոսքը տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}