Ինչ առավելություն ունի Հայաստանը Իրանի հարևանների համեմատ
«Իրանի տեսանկյունից իր հարևանների համեմատ Հայաստանի ընդգծված առավելությունն հայկական զինված ուժերի ջանքերով հյուսիսային հատվածում անվտանգության ապահովումն է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Նրա խոսքով, այդ կարծիքը գնալով ավելի մեծ տարածում է ստանում իրանցի փորձագետների շրջանում:
«Իրանի հեղինակավոր պարբերականներից մեկը՝ «Իրան» օրաթերթը ՀՀ կառավարության ղեկավարի Իրան կատարած այցին անդրադարձել է «Թեհրանի և Երևանի ռազմավարական հարաբերությունները» վերտառությամբ հոդվածով՝ հատուկ շեշտելով սահմանային անվտանգության հարցը:
Այդ համատեքստում Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ևս կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը՝ հավելելով, որ Կովկասի տարածաշրջանն Իրանի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունի»,-գրում է իրանագետը: