Միքայել Մելքումյան. Ժամանակն է կիրառել հստակ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանն իր ելույթում կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:
«Շատ հստակ ասում եմ, քանի որ փաստերը բազմաթիվ են և տարբեր, նաև հայտնի հեղինակավոր լրատվամիջոցներում, որտեղ նույնիսկ կոնկրետ կաշառքի չափն է նշված, թե որքա՞ն, ու՞մ, ուստի ժամանակն է կիրառել հստակ սանկցիաներ այդ երկրի և նրա այստեղ գտնվող պատվիրակության նկատմամբ»,-ելույթում հայտարարել է Մելքումյանը:
Նա ընդգծել է, որ պետք է գնալ իրական սկզբունքայնության ճանապարհով, եթե ոչ, ապա դրա հետևանքները անդառնալի են լինելու:
«Թողնենք դիվանագիտական նրբերանգները, պետք է խոսել պարզ, մարդկային լեզվով: Պարզ է, չէ՞, որ նավթի գինը իջավ և Ադրբեջանի տնտեսությունը և հանրային կյանքը հայտնվել են ծանր, նաև կաթվածահար վիճակում: Ջանքերը՝ իրավիճակը փոխելու համար որևէ արդյունք չեն տալիս և չեն տալու: Տնտեսական և ֆինանսական օժանդակությունը պետք է լինի միջազգային խաղի կանոններին համապատասխան, մարդու տարրական իրավունքներին համարժեք, ժողովրդավարական նորմերը պահպանող երկրներում:
Իսկ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում, որտեղ նույնիսկ հարևան երկրից լրագրող են առևանգում և ներմուծում սեփական երկիր՝ բռնությունների ենթարկելու համար: Եվ երկրի վարկանիշը միջազգային տարբեր ատյաններում պահելու համար ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում՝ տարբեր պաշտոնյաներին կաշառելու համար: Չի կարող պատահել, որ միջազգային հեղինակավոր այնպիսի պարբերականներ, ինչպիսիք են «Գարդիան»-ը և այլն, այդքան ապատեղեկատվություն տարածեն: Ինչպես ասում են՝ ծուխը առանց կրակի չի լինում»,-խոսքը եզրափակել է հայկական պատվիրակության անդամը:
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյան․ ԵԽԽՎ-ում հաջողվեց փոփոխել ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծի հակահայկական ձևակերպումները
- ԵԽԽՎ-ում նոր նախագահի լարված ընտրություններ են
- ԵԽԽՎ-ն չկարողացավ նոր նախագահ ընտրել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը