Արփինե Հովհաննիսյան․ ԵԽԽՎ-ում հաջողվեց փոփոխել ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծի հակահայկական ձևակերպումները
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է ադրբեջանցի պատգամավոր Սևինջ Ֆաթալիևայի «Զինված հակամարտություններից տուժած երեխաների պաշտպանություն» զեկույցի նախագիծը։
«ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ ու անմիջական ներգրավվածությամբ հաջողվեց ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծում առկա անցանկալի հակահայկական ձևակերպումները փոխել»,-Panorama.am-ին ասաց ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։
Նշենք, որ զեկույցի նախագիծը պատրաստվել է 2016թ․-ին ընդունված բանաձևի առաջարկության հիման վրա, որում ասվում էր, որ ողջ աշխարհում միլիոնավոր երեխաներ տուժում են զինված հակամարտություններից։ Երեխաների իրավունքները խախտվում են բազում ձևերով ու առաջարկվում էր ԵԽԽՎ-ին ուսումնասիրել այս խախտումներն ու ներկայացնել երեխաների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան