Սոչիում հավանության է արժանացել «Ավանդական ընտանեկան արժեքների» վերաբերյալ հայտարարության նախագիծը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սոչիում մասնակցել և ելույթ է ունեցել Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, արտգործնախարների խորհրդի նիստը մեկնարկել է նեղ ձևաչափով, ապա շարունակվել ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ։
Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, իրավապահ, հումանիտար, մշակութային, կրթական բնագավառներում ԱՊՀ մասնակից երկրների փոխգործակցության սերտացման ուղղված երկու տասնյակ փաստաթուղթ, որոնք արժանացել են նախարարների հավանությանը։
Արտաքին գործերի նախարարները հավանության են արժանացրել «Ընտանիքի ինստիտուտի աջակցության և ավանդական ընտանեկան արժեքների» վերաբերյալ ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության նախագիծը։
Նիստի մասնակիցները hավանություն տվեցին 2019թ.-ը ԱՊՀ-ում Գրքի տարի հռչակելու որոշման նախագծին: Անդրադարձ է արվել Հայրենական Մեծ պատերազմում հաղթակակի 75-ամյակի նշմանը։
ԱՊՀ մասնակից երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։ Որոշվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2018թ. ապրիլին Մինսկում։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում