Այսօր աշխարհում ապրում է 1,1 միլիարդ աղջիկ
2012 թվականից սկսած հոկտեմբերի 11-ին նշվում է Աղջիկ երեխայի միջազգային օրը: Նպատակն է՝ ցույց տալ և գտնել այն խնդիրների լուծման ճանապարհները, որոնց հետ բախվում են աղջիկները, նաև հիշեցնել նրանց հնարավորությունների ընդլայնման կարևորության և նրանց իրավունքների պաշտպանության մասին:
«Աղջիկների հնարավորությունների ընդլայնում. մինչև ճգնաժամը, դրա ժամանակ և հետո»
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդմամբ, այսօր աշխարհում ապրում է 1,1 միլիարդ աղջիկ։ Նրանք վիթխարի ներուժ ունեն և ուժի, էներգիայի ու ստեղծագործական հմտությունների աղբյուր են, անգամ այն միլիոնավոր աղջիկները, ովքեր գտնվում են ճգնաժամերի գոտիներում։
Հոկտեմբերի 11-ին մեկնարկում է քարոզարշավ, որի նպատակն է հասարակության լայն շրջանակների ուշադրությունը հրավիրել ճգնաժամերից առաջ և հետո ծագող մարտահրավերներին, որոնց բախվում են աղջիկները և հնարավորություններին, որոնք ստեղծվում են այդ իրավիճակների արդյունքում:
Նշենք, որ հոկտեմբերի 11-ին նշվող աղջիկ երեխայի միջազգային օրվան ընդառաջ նախորդ տարի հրապարակված ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն՝ 5-ից 14 տարեկան աղջիկ երեխաները օրական 40 տոկոսով կամ 160 միլիոն ժամ ավելի են ծախսում չվճարվող կենցաղային աշխատանք կատարելիս և ջուր կամ վառելափայտ բերելիս, քան տղաները:
Տվյալները ցույց են տվել, որ կենցաղային հոգսի անհավասար բաշխումը շատ վաղ տարիրքում է սկսվում. այսպես՝ 5-9 տարեկան աղջիկները 30 տոկոս կամ 40 միլիոն ժամ ավելի են ծախսում կենցաղային աշխատանք կատարելիս, քան նույն տարիքի տղաները: Թվերը մեծանում են աղջիկների տարիքի հետ մեկտեղ՝ 10-14 տարեկան աղջիկները օրական 50 տոկոսով կամ 120 միլիոն ժամ ավելի են ժամանակ ծախսում:
Հարակից հրապարակումներ`
- Զեկույց. Աշխարհում ամեն յոթ վայրկյանն ամուսնանում է 15 տարին չլրացած աղջիկ
- «Աղջիկների առաջընթաց՝ նշանակում է նպատակների առաջընթաց». Բան Կի-Մունի ուղերձը
- Այսօր աղջիկների միջազգային օրն է
- Աղջիկների աշխատանքն ավելի քիչ տեսանելի է և հաճախ՝ թերագնահատված. զեկույց
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին