Էրդողանը մեղադրել է ԵՄ-ին անկեղծության բացակայության մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին քննադատել է ԵՄ դիրքորոշումն Անկարայի նկատմամբ` մեղադրելով ԵՄ-ին անկեղծության բացակայության մեջ: PR-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը:
«Բրյուսելը տալիս է խոստումներ, իսկ հետո չի կատարում դրանք, որովհետև ԵՄ ներկայացուցիչներն անազնիվ մարդիկ են: Նրանց ողջ կյանքը՝ ամբողջությամբ սուտ է: Մենք երբեք չենք տեսել անկեղծություն ԵՄ դիրքորոշումներում»,- ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ «ուժեղ Թուրքիան Անկարայի թշնամիներին սարսափեցնում է»:
«Միաժամանակ գլխավորն այն է, որ Թուրքիան դառնում է օրինակ և հույս այլ երկրների համար»,- հավելել է թուրք առաջնորդը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան այլևս ԵՄ անդամակցության կարիքը չունի:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատում է ԵԽԽՎ-ին
- Էրդողանն Արևմուտքին մեղադրել է ահաբեկիչներին սատարելու մեջ
- Եվրահանձնաժողովի նախագահ. «Թուրքիան հսկայական քայլերով հեռանում ԵՄ-ից»
- Մերկել. «Հարկ եղած դեպքում կխստացնենք տնտեսական ճնշումները Թուրքիայի վրա»
- ԵԽ քաղաքական ուժերը առաջարկել են դադարեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան