Լավագույն ֆուտբոլիստը հաղթել է նախագահական ընտրություններում
1995 թվականին «Ոսկե գնդակ»-ի արժանացած Ջորջ Վեան, որ խաղացել է «Միլան» ու ՊՍԺ ակումբներում, հաղթել է Լիբերայի նախագահական ընտրություններում: Գրում է «Լենտա.ռու»-ն:
Նա հաղթել է գլխավոր մրցակցին՝ երկրի փոխնախագահ Ջոզեֆ Բոկային: Վեան հանդես էր գալիս ժողովրդավարական փոփոխություններ կոալիցիայի կողմից:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախկին ֆուտբոլիստն առաջադրվել էր նաև 2005 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ստացել ավելի քան 40 տոկոս ձայն՝ զիջելով տնտեսագետ Էլլեն Ջոնսոն Սերլիֆին: Վերջինս դարձել էր Լիբերայի առաջին կին նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան