Քաղաքական 11:40 12/10/2017 Աշխարհում

Ադրբեջանի «ազատ անկումը» Եվրոպայի խորհրդում շարունակվում է

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Սեփական տրամադրությամբ առաջնորդվելը խոշոր կենդանիների մենաշնորհն է։ Այս կարծիքին էր Ֆրանսիացի նշանավոր գրող Ալբեր Կամյուի «Անկում» վիպակի հերոսը։ Կարծիք, որ և՛ հերքվում, և՛ հաստատվում է, երբ ծանոթանում ես միջազգային հանրության, հատկապես Եվրոպական խորհրդի կողմից վերջին շրջանում հնչող քննադատություններին ի պատասխան Ադրբեջանի ղեկավարության արձագանքներին։

Հոկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երկու բավականին քննադատական բանաձևեր ընդունեց Ադրբեջանի վերաբերյալ։ Մեկը մոնիտորինգային պարբերական բանաձևն է Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների մասին, մյուսը իրավական հարցերի հանձնաժողովում պատրաստված բանաձևն էր՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հարգման վերաբերյալ։ Ադրբեջանի իշխանությունները՝ նախագահի օգնական Ալի Հասանովի միջոցով հայտարարում են, որ  «կողմնակալ փաստաթղթերի ընդունումը, որոնք հիմնված են սուբյեկտիվ պատկերացումների վրա, և ճնշման փորձերի ավելացումը ստիպում է Ադրբեջանին վերանայել հարաբերությունները Եվրոպայի խորհրդի հետ»։ Նրա կարծիքով՝ զեկույցներն ընդունվել են հակաադրբեջանական շրջանների ջանքերով, որովհետև Ադրբեջանը անկախ քաղաքականություն է վարում, ունի զարգացման սեփական ուղին և այլն։ Հասանովյան տրամաբանությունից բխում է, որ Ադրբեջանում ստեղված իրավիճակի համար ով ասես կարող է մեղավոր լինել հայերը, հասարակական կազմակերպությունները, ռասիստներն ու իսլամաֆոբները, բայց ոչ Ադրբեջանը, ով իր «խոշոր» առաջնորդի ղեկավարությամբ առաջ է շարժվելու սեփական տրամադրությամբ՝ առանց անսալու որևէ մեկի նկատառումները։

Ընդհանրապես Կամյուի նշված վիպակի անվանումը և մոտիվները կարող են պատշաճ բնորոշել Ադրբեջանի ներկայիս եվրոպական քաղաքականությունը՝ թե ֆորմալ, թե լոբբիստական մակարդակներում։ Այն գտնվում է անկման վիճակում և գոյաբանական մտավարժանքների տեղիք է տալիս և՛ ադրբեջանցիներին, և՛ եվրոպացիներին։ Ավշերոնյան հանրապետությունում դժգոհում են Եվրոպայի վարած, իրենց կարծիքով, երկակի ստանդարտների քաղաքականությունից։ Բարկանում են, որ Եվրոպական միությունը միանշանակ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անընդունելի են համարում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պահանջն ազատ արձակելու քաղբանտարկյալներին, պատվիրված են համարում ԵԽԽՎ զեկույցները․․։ Եվ, սպառնում են վերանայել հարաբերությունները եվրոպական կառույցների հետ։

Եվրոպան իր հերթին մշտապես էկզիստենցիալ փնտրտուքների մեջ է Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելիս։ Մի կողմից կան աշխարհաքաղաքական, էներգետիկ շահեր, մյուս կողմից ակնհայտ է, որ Ադրբեջանը Եվրոպայից դուրս է ոչ միայն աշխարհագրական, այլ նաև արժեքաբանական տեսակետից։ Այն ավելի շուտ կարող է դասակարգվել ասիական դիկտատուրաների շարքում, քան համարվել ԵՄ արևելյան հարևան, որի հետ պետք է խորացնել քաղաքական ասոցացիան՝ հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության վրա։

Ադրբեջանական կեղտոտ լոբբիզմի վերաբերյալ սկանդալային բացահայտումները ցույց տվեցին, որ այս երկիրը ոչ միայն իր ներքին կյանքը չի կարող կազմակերպել իրավական ու ժողովրդավարական ճանապարհով, այլ նաև միջազգային հարաբերություններում չի խորշում բարոյապես ու իրավական առումով անթույլատրելի միջոցներ կիրառելուց։

Այս ամենի ֆոնին զարմանալի է ադրբեջանական իշխանությունների զարմանքը Եվրոպայի խորհրդից հնչող քննադատությունների նկատմամբ, ինչը թերևս տանելի կլիներ Ադրբեջանի համար, եթե Լեռնային Ղարաբաղի հարցում գոնե ինչ-որ մխիթարական ձևակերպումներ պոկած լինեին ԵԽԽՎ-ից։ Նախկինում Ադրբեջանի ներքին կյանքին, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին վերաբերող այս կամ այն չափով ԵԽԽՎ քննադատական զեկույցներում երբեմն լինում էին ԼՂ հարցում ադրբեջանական տեսակետներն արտահայտող ձևակերպումներ։ Վերջին տարիներին Ադրբեջանն այս հարցում ևս պարտություն է կրում ու նրան չի հաջողվում պահպանել այդ հավասարակշռությունը, ինչն էլ ըստ էության դառնում է Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի դուրս գալու նյարդային կոչերի պատճառը։

Մեծ հաշվով Ադրբեջանի ինչի՞ն է պետք ժողովրդավարություն քարոզող Եվրոպայի խորհուրդը, եթե ԼՂ հարցում չի կարողանում ստանալ «իլհամահաճո» փաստաթղթեր։ Բոլորն էլ գիտեն, որ այն մինչև ողն ու ծուծը հակաժողովրդավարական, կլանային կառավարմամբ երկիր է, որի ժողովրդավարեցման հույսն անգամ տեսանելի ապագայում չկա։Եվրոպական կառույցների հետ հարաբերություններում այսպիսի «ազատ անկումն» է Ադրբեջանին ստիպում այլ ուղիներ փնտրելու՝ Եվրոպայում մեկուսացված չերևալու կամ օտարացվածության զգացումի դեմ պայքարելու համար։

Վերջում նշենք, որ սեփական ձախողումների համար սրան-նրան մեղադրելու փոխարեն Ադրբեջանը պետք է ընդունի, որ այս փուլում գոնե եվրոպական ուղղությամբ իր քաղաքականությունը տապալվել է: Արժանապատվությամբ պարտվելը ևս առաքինություն է, որի քաջությունն Ադրբեջանը ևս չունի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:07
ՀՀ-ն որևէ նոր փաստաթուղթ Արցախի շուրջ չի քննարկում. Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար ...
Աղբյուր` Panorama.am
20:55
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց իր գործի և խոսքի անհամապատասխանությունը. Շարմազանով
«Դժբախտաբար այսօր այս կրակոցով, Ադրբեջանի Հանրապետությունը ցույց տվեց իր գործի և խոսքի անհամապատասխանությունը»,- այս մասին այսօր ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
20:30
Աշխարհում ամեն օր մահանում է 7000 նորածին. ՅՈՒՆԻՍԵՖ
Հայաստանում նորածինների 75 տոկոսը մահանում է կյանքի առաջին 28 օրերի ընթացքում:
Աղբյուր` Panorama.am
20:18
Առաջիկա օրերին հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-ին,...
Աղբյուր` Panorama.am
20:09
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Լեհաստանի փոխվարչապետ Պիոտր Գլինսկու հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 19-ին հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ձեզ հետ միասին Հայաստանում որակական փոփոխություններ անելու հնարավորություն ունենք. վարչապետը՝ NSF-FAST-ի մասնակիցներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and...
Աղբյուր` Panorama.am
19:51
Լևոն Հայրապետյանի գործը մնաց որպես անմեռ հիշատակություն. ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ցավակցական ուղերձ է հղել արցախցի հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի մահվան կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայում ոստիկանական ավտոբուսի պայթեցման գործով 11 մարդ է ձերբակալվել
Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի Մերսին քաղաքում ոստիկանական ավտոբուսի պայթեցման գործով սկսված հետաքննության շրջանակներում 11 մարդ է ձերբակալվել:...
Աղբյուր` Panorama.am
19:36
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 11 ՃՏՊ, մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5...
Աղբյուր` Panorama.am
19:24
Արցախում հակառակորդի կրակոցից 19-ամյա զինծառայող է զոհվել
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվն ավելացել է
ՀՀ քննչական կոմիտեն և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը համատեղ ուսումնասիրել են 2015-2016...
Աղբյուր` Panorama.am
19:11
Արտոնություն է տրամադրվել թեթև արդյունաբերության ոլորտի ներդրումային ծրագրի
Կառավարության որոշմամբ թույլատրվել է «Նանման» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող...
Աղբյուր` Panorama.am
19:03
Բացահայտվել է Հին Եգիպտոսի անկման պատճառը
Հնագույն Եգիպտոսի՝ որպես անտիկ մշակույթի, գոյությունը կախված է եղել Նեղոսի ամենամյա վարարումներից:
Աղբյուր` Panorama.am
18:48
Երկաթուղու գծերի վրա հայտնաբերված իրը տեղափոխվել է անվտանգ տարածք
Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա նկատված կասկածելի իրը չի խոչընդոտել երկաթուղու երթևեկությունը
Աղբյուր` Panorama.am
18:34
Փորձագետները կասկածի տակ են դրել Թրամփին պատկանող՝ Ռենուարի կտավի իսկությունը
Իրականում նկարի բնօրինակը գտնվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում, որտեղ հաստատել են, որ «Երկու քույր»-ը իրենց հավաքածուի մաս է կազմու:
Աղբյուր` Panorama.am
18:22
Մերկելը ԵՄ Խորհրդին կոչ է արել նվազեցնել Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը
ԵՄ Խորհուրդը պետք է միասին որոշում ընդունի՝ Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը նվազեցնելու մասին։ «Ես հանդես եմ գալու ԵՄ-ին...
Աղբյուր` Panorama.am
18:10
Դեղերի արտադրության կորեական ընկերությունը Հայաստան գալու մտադրություն ունի
Բիոտեխնոլոգիական դեղերի արտադրության «GL RAPHA» կորեական ընկերության ղեկավար Ջա Գան Վհանգն այսօր ՀՀ առողջապահության նախարար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
18:00
Լեհաստանի Սենատն ընդունեց բանաձև՝ Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի առթիվ
Ի  նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանին  Լեհաստանի օրենսդիր մարմինն այսօրվա  նիստում...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գործունեությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Բրյուսել քաղաքում այցելել է Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գրասենյակ և...
Աղբյուր` Panorama.am
17:44
Գողացել են Արթուր թագավորի՝ քարի մեջ զմռսված թուրը
Հուշարձանը գտնվում է Ուելսում՝ Լլանգորս լճի ափին:
Աղբյուր` Panorama.am
17:14
Նախագահին ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է ոլորտում իրականացվող աշխատանքների և ներդրումային ծրագրերի մասին
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան
Ինկուբատորը գնվել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով:
Աղբյուր` Panorama.am
17:00
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության մինչև 20 տարեկանների պայքարում 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը...
Աղբյուր` Panorama.am
16:53
Կառավարությունը կաջակցի բարձր առաջադիմություն ունեցող և մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին
Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կրթական, սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու նպատակով կառավարությունն ընդունել է...
Աղբյուր` Panorama.am
16:52
Պուտինը կրճատել է ՌԴ նախագահի 2018 թվականի աշխատավարձը
2016 թվականին Պուտինն աշխատել է 8 միլիոն 858 հազար ռուբլի, այն դեպքում, երբ 2015-ին վաստակել է 8 միլիոն 891 հազար ռուբլի։
Աղբյուր` Panorama.am
16:42
Վանաձորի թիվ 26 և 28 դպրոցները կմիավորվեն
Կառավարությունը որոշել է Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոցը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Վիդրոջենյա N...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Հին Երևան»-ը միշտ ինչ-որ խոչընդոտների է հանդիպում. Նախագծի հեղինակ
«Երևի Երևանի կենտրոնում միակ տարածքն է, որտեղ իրացման աշխատանքները շատ դժվար են գնում»:
Աղբյուր` Panorama.am
16:20
Երկու առողջապահական ինստիտուտ կմիավորվեն
ՀՀ առողջապահության նախարարության առջև դրված կանոնադրական գործառույթների առավել նպատակային, արդյունավետ իրականացման, աշխատանքների օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Փոխճանաչումը բերում է նաև զարգացման». Նազիկ Հարությունյան
14:20 19/10/2017

«Փոխճանաչումը բերում է նաև զարգացման». Նազիկ Հարությունյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}