Մշակույթ 17:01 12/10/2017 Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է դերասան Ջոն Մալկովիչին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին և նրա տիկնոջը` ուղեկցությամբ միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Ջոն Մալկովիչին հայ ժողովրդի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի, ինչպես նաև փառատոնի բացմանը Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ից կատարված ասմունքի համար, ինչը հայ հանդիսատեսին անմոռանալի զգացումներ է պարգևել և մեծ խանդավառություն առաջացրել:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձ է կատարել դարերի ընթացքում հայ ժողովրդի զորավոր հավատքով ստեղծված հոգևոր-մշակութային ժառանգությանը, որն իր բարձրարժեքությամբ կարևոր տեղ է գրավում համաշխարհային մշակույթի մեջ:

Գարեգին Բ Կաթողիկոսը նշել է նաև, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական դժվարությունների, պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքի պայմաններում նման մշակութային ձեռնարկների կազմակերպումը մեծ մխիթարություն է ժողովրդի համար: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծել է, որ հայ հասարակությունը շարունակում է ապրել մշակութային կյանքով` հաղորդ դառնալով նաև համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների ստեծագործություններին ու ձեռնարկներին:

Անվանի դերասանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ խոսքերի համար` իր ուրախությունն արտահայտելով Հայաստանում գտնվելու առիթով: Անվանի դերասանը Նորին Սրբությանը ներկայացրել է նաև իր ապագա ծրագրերը:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանել է Ջոն Մալկովիչի հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությանը և հայ ժողովրդի կյանքում նրա դերակատարությանը, ինչպես նաև Սփյուռքի հայ համայնքների կենսագործունեությանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:15
Վայոց ձորում 2017 թ. 8 ամիսներին զբոսաշրջիկների թիվը հասել է 28200-ի
Վայոց ձորի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը։
Աղբյուր` Panorama.am
20:09
Ստեփանակերտում կայացել է «Դադիվանք» ֆիլմի առաջնախաղը
Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռիտա Շարոյանը, ռեժիսորը՝ Ավետիս Պետրոսյանը:
Աղբյուր` Panorama.am
20:03
Պայթյուն՝ Քաբուլի մզկիթում
Մահապարտ-ահաբեկչի մասնակցությամբ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել աֆղանական Գուր նահանգում:
Աղբյուր` Panorama.am
20:01
Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստը
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է Արդարադատության նախարարությանը լրացուցիչ ուսումնասիրել ներկայացված փաթեթները:
Աղբյուր` Panorama.am
19:58
Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը. ՀՀ նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն:
Աղբյուր` Panorama.am
19:55
Ցույց Հունաստանում՝ Օջալանի ազատ արձակման համար
Ցույցի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել:
Աղբյուր` Panorama.am
19:47
Վալոնիայի խորհրդարանում ստեղծվել է Արցախի հետ բարեկամության խումբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Բրյուսել քաղաքում այցելել է Վալոնիայի խորհրդարան, որտեղ հանդիպել է պատգամավորների հետ:
Աղբյուր` Panorama.am
19:45
Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձել է Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 359 կգ արդյունք:
Աղբյուր` Panorama.am
19:38
Զապորոժյեի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Աղբյուր` Panorama.am
19:30
Երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների 139 քրգործ՝ տարվա առաջին կիսամյակում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ՀՀ ՔԿ-ում ներդրվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ վարույթում...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հայտարարություն՝ ԵՄ-ՀՀ ստորագրվելիք համաձայնագրի վերաբերյալ
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը ողջունում է ԵՄ-ՀՀ ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումը:
Աղբյուր` Panorama.am
19:18
Արտաշատում ՀՀԿ-ական թեկնածուն՝ առանց մրցակցի
Արարատի մարզկենտրոն Արտաշատի քաղաքապետի ընտրություններում  ինքնաառաջադրված Արտակ Սարգսյանն ինքնաբացարկ է հայտնել:  Նա անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
19:09
«ՀՀ-ի և Բելառուս միջև առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում երկու պետությունների իրական ներուժին»
Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելարուսի մայրաքաղաք Մինսկում:
Աղբյուր` Panorama.am
19:05
Նախագահը հանդիպել է «ՍԴ դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» խորհրդաժողովի մասնակիցների հետ
Փաստը, որ խորհրդաժողովն իր հարկի տակ է հավաքել բարձր որակավորում ունեցող մասնագետների, ըստ նախագահի, խոսում է նման ձևաչափով համագործակցության պահանջվածության մասին:
Աղբյուր` Panorama.am
18:56
ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարում չի սատարում Թուրքիային. Էրդողան
«Չենք հավատում, դուք մեզ հետ չեք»,- ասել է նա։
Աղբյուր` Panorama.am
18:45
Ղարաբաղի չճանաչվածությունը չպետք է խոչընդոտ դառնա Արցախի և ԵՄ-ի միջև համագործակցության համար. Մասիս Մայիլյան
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության (EuFoA) նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված քննարկում:
Աղբյուր` Panorama.am
18:38
Ոստիկանը զբոսնել է Մոսկվայի կենտրոնում՝ զենքն ուղղած անցորդների վրա
Ուժայինին նկատողություն է արել ականատեսներից մեկը, սակայն վերջինս ուշադրություն չի դարձրել նրա վրա և շարունակել ճանապարհը։
Աղբյուր` Panorama.am
18:26
Արցախի ՊԲ-ն գտնվում է պատրաստության բարձր մակարդակի վրա
Արցախի պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել խորհրդակցություն:
Աղբյուր` Panorama.am
18:17
«Էս ծառն ինձ խանգարում է» տրամաբանությամբ
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է 1973 թ. Երևանի կանաչապատման հեռանկարային նախագծի սխեման: Մուգով արված հատվածները...
Աղբյուր` Panorama.am
18:06
Դավիթ Հարությունյանը վրաց գործընկերոջ հետ քննարկել է պրոբացիոն համակարգի բարեփոխմանը վերաբերող հարցեր
Հայաստանն ու Վրաստանը ոչ միայն նույն անցյալն, այլև ներկայում, հատկապես իրավական ոլորտում, նույն մարտահրավերներն ունեն, որոնց դիմակայելու...
Աղբյուր` Panorama.am
17:49
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազատ առևտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից...
Աղբյուր` Panorama.am
17:20
Էլեկտրական հեծանիվների կայանի և արտաքին LED լուսավորության համակարգի գործարկում Գառնիում
Պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ և զբոսաշրջության կենտրոններից մեկը հանիսացող հինավուրց Գառնի գյուղում տեղի է ունեցել երկու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Բողոքի ակցիա՝ տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն այսօր բողոքի ակցիա է կազմակերպել Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
17:05
Միլսը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը հակակոռուպցիոն պայքարի գործում
Կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրավիճակի բարելավման հետևողական քաղաքականությունը 3...
Աղբյուր` Panorama.am
16:58
Բաբկեն Թունյան. Տնտեսության մեջ բեկում մտցնելու համար երկու խնդիր պետք է լուծել
«Տնտեսության մեջ բեկում մտցնելու համար երկու ֆունդամենտալ գործոն կա: Առաջինը դատաիրավական համակարգի էական բարելավումն է, հաջորդը՝ ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Մենք պատրաստ ենք այսօր էլ գնել իրանական գազ, եթե դրա գինն ավելի ցածր կլինի ռուսական գազի գնից. Աշոտ Մանուկյան
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ  Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իրանից գազ գնելու...
Աղբյուր` Panorama.am
16:35
Փոխնախարար. Հայաստանի տնտեսությունը պետք է կողմնորոշված լինի դեպի արտահանում
«Մենք գտնում ենք, որ Հայաստանի տնտեսությունը պետք է կողմնորոշված լինի դեպի արտահանում»,-այսօր «Տնտեսական զարգացման վիճակը...
Աղբյուր` Panorama.am
16:28
Հայաստանն ու Լեհաստանը մեծ ներուժ ունեն տնտեսական ոլորտում. ՀՀ ԱԳ նախարար
Նախարարն ասաց, որ այս տարի հայ-լեհական հարաբերություների համար մեծ կարևորություն ունեցող երկու իրադարձություն են նշում:
Աղբյուր` Panorama.am
16:20
Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները բարձր առաջադիմության համար ստացել են կրթաթոշակներ
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը կրթաթոշակներ է հանձնել ապրիլյան պատերազմի 3 մասնակիցների, իսկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ընտանեկան բռնություն. անհրաժեշտությու՞ն, թե՞ պատժիչ մեխանիզմ
18:08 20/10/2017

Ընտանեկան բռնություն. անհրաժեշտությու՞ն, թե՞ պատժիչ մեխանիզմ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}