Ուրախ եմ,որ կառավարությունը կոռուցպիայի դեմ պայքարը գերակա խնդիր է հռչակել. Դեսպան Միլզ
«Դեռևս 1992 թվականին պետքարտուղարությունում ես այն պաշտոնյան էի, որ Հայաստանի հետ կապված հարցերով էր զբաղվում և առաջին պաշտոնյան էի, ով հետևում էր hայաստանյան զարգացումներին՝ ամենօրյա կտրվածքով»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ ամփոփելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանի հետ գործընկերության 25-ամյակը։
Դեսպանի խոսքով՝ այս տարիների ընթացքում ձեռքբերումները շատ են եղել, մինդչեռ անելիքներ էլ դեռ շատ կան։
«Այս տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ աշխատանքի ուշադրության կենտրոնում նաև կոռուպցիայի դեմ քայլերն են եղել և կառավարության աշխատանքը հասարակությանը մատուցվող ծառայությունների հանդեպ։ Ուրախ եմ,որ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը գերակա խնդիր է հռչակել և այդ ուղղությամբ քայլեր են իրականացնում»,- նշեց Միլզը։
Լրագրողների դիտարկմանը, թե այս տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն 1 մլրդ դոլար է ծախսել և ինչպիսին է լինելու հետագայում տրամադրվելիք գումարը՝ դեսպանը պատասխանեց, որ գումարը տարեցտարի փոփոխվում է։
«Մեր նպատակը երբևէ այն չի եղել, որ ՄԶԳ-ն Հայաստանում միշտ լինի, այլ փորձ է արվել օգնել ձևավորել կարողություններ, մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որ Հայաստանն ինքը զբաղվի տարաբնույթ հարցերով: Մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ եկող տարվա համար Հայաստանին տրվող գումարը մեծանալու է, բայց պետք է նաև գիտակցել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում մշտապես չի լինելու, նպատակը եղել է օգնել ձևավորել մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որ Հայաստանն ինքը զբաղվի տարաբնույթ հարցերով»,- հավելեց դեսպանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին